Տավուշում մեքենան Դեբեդ գետն է ընկել. վարորդին որոնում են գետում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ այսօր՝ հունիսի 16-ին, ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ ավտոմեքենան գետն ընկնելու հետեանքով մեքենայի վարորդին գետը քշել է: Իսկ մեքենայում գտնվող ուղեւորը մեքենան մինչեւ գետն ընկնելը հրաշքով կարողացել է դուրս գալ մեքենայից:
Գետում կորած վարորդը, նախնական տեղեկություններով, 20 տարեկան երիտասարդ է, Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ:
NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Դեբեդն այնքան վարար է, որ փրկարարները չեն կարողանում գետն ընկած մեքենան հանել, իսկ դեպքի վայր ժամանակ ոստիկանների, փրկարարների եւ գյուղացիների որոնողական աշխտանքներին խանգարում է անձրեւն ու գետի ջրի մակարդակի բարձրացումը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



