Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյան. Ադրբեջանն ամեն կերպ աշխատում է փակ պահել ԼՂ թեման

POLITICS

Ադրբեջանն ամեն կերպ աշխատում է փակ պահել ԼՂ թեման, փորձում է արգելել տարբեր երկրների քաղաքական, մշակութային գործիչների մուտքը Արցախ, որպեսզի կարողանա հեշտությամբ իրականացնել իր քարոզչությունը։ Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, որն այսօր ընդունել է «Գլոբալ Բրիջիս»-ի կողմից կազմակերպված երիտասարդ առաջնորդների 15-րդ համաժողովի մասնակիցներին՝ շուրջ հինգ տասնյակ երկրներից: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, «Գլոբալ բրիջիս»-ի նախագահ Հանս Ալբրեխտը եւ կազմակերպության գործադիր փոխնախագահ Բեատե Լինդեմանը:

ՀՀ նախագահը ողջունել է հյուրերին եւ կարեւորել շփումները երիտասարդության հետ, որը, նրա համոզմամբ, լավ հնարավորություն է նոր սերնդի ներկայացուցիչների հետ քննարկելու արդի մարտահրավերներն ու ծանոթանալու նրանց նորարարական գաղափարներին: «Բառացիորեն մի քանի օր առաջ հենց այս դահլիճում հանդիպեցի Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամների հետ, եւ մենք ունեցանք շատ հետաքրքիր զրույց: Ես լիահույս եմ, որ «Գլոբալ Բրիջիս»-ը Հայաստանում արդյունավետ է աշխատելու: Տեղյակ եմ, որ ձեր կազմակերպությունն իր ստեղծման օրվանից կոչված է եղել ակտիվացնելու երկխոսությունը տարբեր մայրցամաքների ներկայացուցիչների հետ, սերտացնելու հարաբերությունները, ամրապնդելու փոխգործակցությունը, ինչպես նաեւ խթանելու երիտասարդների գործունեությունը: Կազմակերպության նպատակներն ամբողջովին համահունչ են մեր որդեգրած քաղաքականությանը, եւ մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի մեր պետական տարբեր կառույցների կողմից որոշումների ընդունման գործընթացում ներգրավենք երիտասարդներին եւ որ ամենակարեւորն է՝ այդ որոշումներն իրականացնելիս ակտիվ դերակատարություն տանք երիտասարդներին»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով, թե ինչ մեխանիզմներով է իրականացվում այդ աշխատանքը երիտասարդների հետ օրենսդիր, գործադիր մարմիններում կամ կուսակցական աշխատանքում:

Նախագահը կարեւորել է, որ համաժողովի մասնակիցները Հայաստան այցելությամբ հնարավորություն են ստացել նաեւ որոշ չափով ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը, այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր եւ առաջարկել է հետագայում ծրագրել այցելություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Տեղյակ եմ, որ ձեր քննարկումներում անդրադարձել եք նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Համոզված եմ, որ այցելությունն ամենաճիշտ ճանապարհն է կարծիք կազմելու երկրի, նրա ժողովրդի եւ իշխանությունների մասին, որովհետեւ Ադրբեջանն ամեն կերպ աշխատում է փակ պահել ԼՂ թեման, փորձում է արգելել տարբեր երկրների քաղաքական, մշակութային գործիչների մուտքը Արցախ, որպեսզի կարողանա հեշտությամբ իրականացնել իր քարոզչությունը»,-նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին եւ հեռանկարին, ս.թ. ապրիլի սկզբին ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտմանն ու ԼՂ ժողովրդի նկատմամբ աննախադեպ ագրեսիային, այնպես էլ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ մեր երկրի տնտեսության զարգացման, նաեւ օտարերկրյա ներդրումների համար ստեղծված նոր հնարավորություններին ու բարենպաստ պայմաններին, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը եւ դրա զարգացմանը միտված նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններին, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջազգային գործընթացին, համայն մարդկության համար այդ գործընթացի կարեւորությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու զարգացման հեռանկարին, ՀՀ տնտեսության առաջնահերթություններին, ՀՀ-ՌԴ հարաբերություններին եւ մի շարք այլ թեմաների:

Հանրապետության նախագահը հանդիպման ավարտին հաջողություններ է մաղթել «Գլոբալ Բրիջիս»-ի կազմակերպած երեւանյան համաժողովին:

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program