Երևան, 02.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Սարգսյան. Ադրբեջանն ամեն կերպ աշխատում է փակ պահել ԼՂ թեման

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ադրբեջանն ամեն կերպ աշխատում է փակ պահել ԼՂ թեման, փորձում է արգելել տարբեր երկրների քաղաքական, մշակութային գործիչների մուտքը Արցախ, որպեսզի կարողանա հեշտությամբ իրականացնել իր քարոզչությունը։ Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, որն այսօր ընդունել է «Գլոբալ Բրիջիս»-ի կողմից կազմակերպված երիտասարդ առաջնորդների 15-րդ համաժողովի մասնակիցներին՝ շուրջ հինգ տասնյակ երկրներից: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, «Գլոբալ բրիջիս»-ի նախագահ Հանս Ալբրեխտը եւ կազմակերպության գործադիր փոխնախագահ Բեատե Լինդեմանը:

ՀՀ նախագահը ողջունել է հյուրերին եւ կարեւորել շփումները երիտասարդության հետ, որը, նրա համոզմամբ, լավ հնարավորություն է նոր սերնդի ներկայացուցիչների հետ քննարկելու արդի մարտահրավերներն ու ծանոթանալու նրանց նորարարական գաղափարներին: «Բառացիորեն մի քանի օր առաջ հենց այս դահլիճում հանդիպեցի Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամների հետ, եւ մենք ունեցանք շատ հետաքրքիր զրույց: Ես լիահույս եմ, որ «Գլոբալ Բրիջիս»-ը Հայաստանում արդյունավետ է աշխատելու: Տեղյակ եմ, որ ձեր կազմակերպությունն իր ստեղծման օրվանից կոչված է եղել ակտիվացնելու երկխոսությունը տարբեր մայրցամաքների ներկայացուցիչների հետ, սերտացնելու հարաբերությունները, ամրապնդելու փոխգործակցությունը, ինչպես նաեւ խթանելու երիտասարդների գործունեությունը: Կազմակերպության նպատակներն ամբողջովին համահունչ են մեր որդեգրած քաղաքականությանը, եւ մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի մեր պետական տարբեր կառույցների կողմից որոշումների ընդունման գործընթացում ներգրավենք երիտասարդներին եւ որ ամենակարեւորն է՝ այդ որոշումներն իրականացնելիս ակտիվ դերակատարություն տանք երիտասարդներին»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով, թե ինչ մեխանիզմներով է իրականացվում այդ աշխատանքը երիտասարդների հետ օրենսդիր, գործադիր մարմիններում կամ կուսակցական աշխատանքում:

Նախագահը կարեւորել է, որ համաժողովի մասնակիցները Հայաստան այցելությամբ հնարավորություն են ստացել նաեւ որոշ չափով ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը, այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր եւ առաջարկել է հետագայում ծրագրել այցելություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Տեղյակ եմ, որ ձեր քննարկումներում անդրադարձել եք նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Համոզված եմ, որ այցելությունն ամենաճիշտ ճանապարհն է կարծիք կազմելու երկրի, նրա ժողովրդի եւ իշխանությունների մասին, որովհետեւ Ադրբեջանն ամեն կերպ աշխատում է փակ պահել ԼՂ թեման, փորձում է արգելել տարբեր երկրների քաղաքական, մշակութային գործիչների մուտքը Արցախ, որպեսզի կարողանա հեշտությամբ իրականացնել իր քարոզչությունը»,-նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին եւ հեռանկարին, ս.թ. ապրիլի սկզբին ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտմանն ու ԼՂ ժողովրդի նկատմամբ աննախադեպ ագրեսիային, այնպես էլ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ մեր երկրի տնտեսության զարգացման, նաեւ օտարերկրյա ներդրումների համար ստեղծված նոր հնարավորություններին ու բարենպաստ պայմաններին, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը եւ դրա զարգացմանը միտված նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններին, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջազգային գործընթացին, համայն մարդկության համար այդ գործընթացի կարեւորությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու զարգացման հեռանկարին, ՀՀ տնտեսության առաջնահերթություններին, ՀՀ-ՌԴ հարաբերություններին եւ մի շարք այլ թեմաների:

Հանրապետության նախագահը հանդիպման ավարտին հաջողություններ է մաղթել «Գլոբալ Բրիջիս»-ի կազմակերպած երեւանյան համաժողովին:

Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան 370 շահառու կօգտվի բնակարանային ապահովության և այլ ծրագրերի ֆինանսական աջակցությունից Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգը 26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը Ազնվացեղ եղջերուների վարքագիծը անկանխատեսելի է. ՇՄՆ-ն խնդրում է չմոտենալ բնակավայրերի մոտ հասած կենդանիներին Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնՀայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները Ախուրյանի ոստիկանների բացահայտումը. տաքսու մեջ թողնված խոշոր գումարը վերադարձվել է Կրակոցներ՝ Արարատում, վիրավոր կա, հայտնաբերվել են 55-ից ավելի պարկուճներ, վնասված մեքենաներ Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՆոր մանրամասներ Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից Դեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այնՀավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանՄենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻրանը միջնորդներին է փոխանցել պшտերազմի դադարեցման պայմանները․ Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար Կալլասն իր տգիտությամբ խայտառակել է Եվրամիությունը․ Զախարովա Եղանակը կփոխվիԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԹրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին Աուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Մակրոնը հորդորել է Թրամփին ավելի քիչ խոսել Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Փաշինյանը նոր նվերներ է ստացել. ի՞նչ արժեն դրանք Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Որոնում են խորհրդավոր կերպով անհետ կորած 15-ամյա աղջկանԱպրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըՌԴ նախագահը հո չէ՞ր ուսումնասիրելու ՀՀ Սահմանադրությունը կամ օրենքները ԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինՔարանձավային գյուղից՝ համադամների սեղանին. «Փաստ»2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը