Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Բացված է Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների երկկողմ երթևեկը

SOCIETY

 «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածները երկկողմանի երթևեկելի են։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

2015թ. դեկտեմբերի 29-ին երթևեկության համար երկկողմանի բացված ճանապարհահատվածը ժամանակավորապես փակվել էր՝ դառնալով միակողմանի, քանի որ ըստ պայմանագրի՝ ճանապարհի կառուցման աշխատանքների ավարտից հետո պետք է կատարվեին ավարտական թեստավորման աշխատանքներ: Դրանց արդյունքներով պետք է ստորագրվեր ավարտական ակտը և ուժի մեջ մտներ մեկ տարվա երաշխիքային սպասարկման ժամկետը։ Շինարարական կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել այդ ճանապարհահատվածում հայտնաբերված թեկուզ չնչին թերությունները։

«Այժմ մենք գտնվում ենք Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի սկզբնամասում, որտեղ, ինչպես տեսնում եք, արդեն պատրաստվում է բացվել երկկողմանի երթևեկությունը: Երկկողմանի երթևեկությունը ժամանակավոր կարգավորում էր ստացել այն պատճառով, որ պայմանագրային հարաբերություններում կա շինարարի պարտավորություն: Յուրաքանչյուր հայտնաբերված թեկուզ չնչին թերություն պետք է շտկվի աշխատանքներն իրականացնող կազմակերպության միջոցներով մինչև հանձնման-ընդունման վերջնական ակտի ստորագրումը: Դրա համար իրենց տրվում է եղանակային բարենպաստ պայմաններով 42 աշխատա նքային օր: Դրանք տեխնիկական աշխատանքներ են, այսինքն՝ աշխատում է տեխնիկա, անձնակազմ: Գործընթացն ավելի արագացնելու համար իսպանական կազմակերպությունը խնդրեց երթևեկությունը ժամանակավոր դարձնել միակողմանի: Դրանով մենք ժամանակ շահեցինք, ինչպես նաև պահպանվեց անվտանգությունը: Ինձ թվում է՝ դա ավելի ճիշտ է, քան շարժի տակ աշխատանքներ իրականացնելը»,- նշեց «Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

«Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները` տնօրեն Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» կապալառու ընկերության, տեխհսկողությունը և ծրագրի կառավարումն իրականացնող կազմակերպության, հատուկ ճանապարհահատվածների հանձնման-ընդունման համար ստեղծված գերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կատարեցին վերջնական ավարտական թեստավորման աշխատանքները, որից հետո վերաբացվեց այդ ճանապարհահատվածի երկկողմ երթևեկը: Խնայված միջոցների շրջանակներում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդր ումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհի 15+435կմ (Մարմարաշեն համայնք), 24+145կմ (Բուրաստան համայնք) և 27+630կմ (Մրգավան, Դալար համայնքներ) հատվածներում կիրականացվեն վերգետնյա նոր ուղեանցերի շինարարական աշխատանքներ: Նաև նախատեսվում է գոյություն ունեցող 6 վերգետնյա ուղեանցերի վերակառուցում։ Նման աշխատանքներ կկատարվեն նաև Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում: Ուստի այստեղ ևս սահմանվելու է ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլան՝ ապահովելու այդ հատվածներում շինարարական աշխատանքների անվտանգության պահպանումը, ինչպես նաև ճանապարհն հարակից համայնքներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի և կենդանիների ժամանակավոր տեղաշարժը:

«Նոր ծրագիր է մշակվել կառավարության կողմից: Տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի Տրանշ 3-ի ֆինանսավորման շրջանակներում պատրաստվել են նախագծեր, հայտարարվել է մրցույթ՝ 10 վերգետնյա անցումներ և կամուրջներ վերանորոգելու և նորերը կառուցելու համար: Դրանից բացի, հիմնանորոգվելու են առկա 6 կամուրջները, համապատասխանեցվելու են միջազգային չափորոշիչներին: Այդ հատվածներում ևս կազմակերպվելու է երթևեկության կարգավորում»,- ընգծեց Արթուր Սարգսյանը: Հատկանշական է, որ այդ աշխատանքներն իրականացնելու համաÖ € հայտարարված միջազգային մրցույթներում մրցակցելով իտալական և չինական կազմակերպությունների հետ՝ հաղթող են ճանաչվել հայկական կազմակերպությունները: «Մասնակցելով միջազգային մրցույթին` մեր ընկերությունը հաղթել է: Պետք է կամուրջը դեմոնտաժենք և բարձրացնենք 70սմ-ով, հիմա բարձրությունը 4,50 մ է և չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Աշխատանքների ավարտից հետո այն կդառնա 5.20: Աշխատանքները տևելու են 540 օր»,- ասաց «Մոնտաժ տրանշին» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Սեդրակյանը:

Երևան-Արտաշատ ճանապարհի հենց այս հատվածում է կառուցվելու 3 նոր վերգետնյա ուղեանցերից մեկը: Շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Սահակյանշին» կազմակերպությունը: - Մարմարաշեն գյուղի ծայրամասում, կառուցելու ենք դեպի Մասիս գնացող կամուրջը, որի թռիչքը 72 մետր է, իսկ լայնությունը` 14,5: Իրականացնելու ենք սկզբից հողային աշխատանքներ, նախապատրաստական աշխատանքներ, հետո կսկսենք հենարանների տեղադրումը, ապա հողայիններով կգնանք-կլծորդվենք ճանապարհին: Կառուցապատման աշխատանքները տևելու են 18 ամիս,- նշեց «Սահակյանշին» կազմակերպությն աշխղեկ Լևոն Ղազարյանը: Երևան-Արտաշատ ճանապարհի վերջնական դիտարկումն ավարտելուց և այդ հատվածի երկկողմ երթևեկն ապահովելուց հետո մասնագետներն ուղևորվում են Երևան-Աշտարակ ավտոճանապարհ: Հերթն այդ հատվածի երկկողմ երթևեկի ապահովմանն է: Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում աշխատաքներն կատարված են միջազգային չափորոշիչներին համապատասխան: Տեղադրված են «ՖԻԼԻՊՍ» կազմակերպության արտադրության լեդ լուսատուներ, բետոնե ծածկն ամբողջությամբ համապատասխանեցված է միջազգային չափորոշիչներին,- շեշտեց «Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրեն ԱրթուÖ € Սարգսյանը: «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության Հայաստանի գրասենյակի աշխատախմբի ղեկավար Սանտիագո Ռոդրիգեսը վստահեցնում է, որ կատարված լրացուցիչ աշխատանքների ընթացքում շտկվել են բոլոր թերությունները: - Վերջին երեք ամսվա ընթացքում հիմնականում եղել են կահավորման աշխատանքներ, եթե եղել են թերություններ, վերացրել ենք: Կարող եմ վստահորեն ասել, որ սա լավ ճանապարհ է։ Այս որակի ճանապարհ դուք կտեսնեք Իսպանիայում, Գերմանիայում և այլ զարգացած երկրներում,- փաստեց Սանտիագո Ռոդրիգեսը:

Որակի հսկողությունն իրականացնող «Սաֆեժ» կազմակերպության աշխատախմբի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը բավարար գնահատեց կատարված աշխատանքների որակը. «Աշխատանքների որակը բավարար եմ գնահատում: Համաձայն տեխնիկական մասնագրերի՝ ամեն ինչ չափանիշներին համապատասխան է կատարվել: Պետք է հասկանանք, որ սա Հայաստանի մասշտաբներով առաջին լայնածավալ ծրագիր է: Շատ բարձր էին դրված պահանջները, թե՛ տեխնիկական, թե՛ իրավական և թե՛ նախագծային տեսանկյունից»: Օրերս կստորագրվի հանձնման-ընդունման վերջնական ակտը, որից հետո կմեկնարկի նաև մեկ տարի երա շխիքային ժամկետը: Այդ ընթացքում, եթե նորից հայտնաբերվեն թերություններ, շինարարն առանց երթևեկության բնականոն ընթացքը խաթարելու պարտավոր է շտկել դրանք: Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային խոշոր ենթակառուցվածքային ծրագրի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ ՝ կրճատելով այն շուրջ 90 կմ-ով և հասցնելով մինչև 470 կմ-ի:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan