«Բարսելոնա»-ն հավելյալ տուգանք կվճարի
SPORT«Բարսելոնա»-ի տնօրենների խորհուրդը որոշել է հաշտության հասնել հարկային մարմինների հետ: Տարաձայնությունները կապված են կատալոնացիների բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի հետ: «Բարսելոնան» Նեյմարի տրանսֆերի ժամանակ թույլ տված խախտումների գործը փակելու համար վճարելու է 5.5 միլիոն եվրո տուգանք: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Sports.es»-ին, նաև հաղորդում է, որ Իսպանիայի դատախազությունը Նեյմարին ու «Բարսելոնա»-ին մեղադրում են տրանսֆերի իրական գինը թաքցնելու մեջ: Կատալոնական ակումը նախկինում հայտնել է, որ Նեյմարի տրանսֆերի համար վճարել է 57 միլիոն եվրոյից քիչ ավելի:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



