«Բարսելոնա»-ն հավելյալ տուգանք կվճարի
ՍՊՈՐՏ«Բարսելոնա»-ի տնօրենների խորհուրդը որոշել է հաշտության հասնել հարկային մարմինների հետ: Տարաձայնությունները կապված են կատալոնացիների բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի հետ: «Բարսելոնան» Նեյմարի տրանսֆերի ժամանակ թույլ տված խախտումների գործը փակելու համար վճարելու է 5.5 միլիոն եվրո տուգանք: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Sports.es»-ին, նաև հաղորդում է, որ Իսպանիայի դատախազությունը Նեյմարին ու «Բարսելոնա»-ին մեղադրում են տրանսֆերի իրական գինը թաքցնելու մեջ: Կատալոնական ակումը նախկինում հայտնել է, որ Նեյմարի տրանսֆերի համար վճարել է 57 միլիոն եվրոյից քիչ ավելի:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



