Սոֆի Լորենը ժամանել Է Վրաստան
SOCIETYԼեգենդար իտալացի դերասանուհի Սոֆի Լորենն առաջին անգամ ժամանել Է Վրաստան: Ինքնաթիռը լուսաբացին վայրԷջք Է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
Դերասանուհին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում Է Վրաստանի օպերային երգչուհի Նինո Սուրգուլաձեի «Ցանկության ծառ» բարեգործական հիմնադրամի միջոցառումներին:
Թբիլիսիում Սոֆի Լորենը հանդիպում կունենա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի եւ երկրի վարչապետ Իրակլի Կվիրիկաշվիլիի հետ, ասված Է Facebook սոցցանցում հիմնադրամի Էջում զետեղված հաղորդագրության մեջ:
Նա նաեւ կայցելի Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոն, որտեղ հունիսի 15-ին տեղի կունենա «Հանուն սիրո» նոր ներկայացման համաշխարհային պրեմիերան: Նվագախումբը ղեկավարելու Է Սոֆի Լորենի որդին՝ դիրիժոր Կառլո Պոնտի-կրտսերը, հաղորդել Է Sputnik-ը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



