Սոֆի Լորենը ժամանել Է Վրաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեգենդար իտալացի դերասանուհի Սոֆի Լորենն առաջին անգամ ժամանել Է Վրաստան: Ինքնաթիռը լուսաբացին վայրԷջք Է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
Դերասանուհին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում Է Վրաստանի օպերային երգչուհի Նինո Սուրգուլաձեի «Ցանկության ծառ» բարեգործական հիմնադրամի միջոցառումներին:
Թբիլիսիում Սոֆի Լորենը հանդիպում կունենա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի եւ երկրի վարչապետ Իրակլի Կվիրիկաշվիլիի հետ, ասված Է Facebook սոցցանցում հիմնադրամի Էջում զետեղված հաղորդագրության մեջ:
Նա նաեւ կայցելի Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոն, որտեղ հունիսի 15-ին տեղի կունենա «Հանուն սիրո» նոր ներկայացման համաշխարհային պրեմիերան: Նվագախումբը ղեկավարելու Է Սոֆի Լորենի որդին՝ դիրիժոր Կառլո Պոնտի-կրտսերը, հաղորդել Է Sputnik-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



