Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի ամենախոշոր ու վտանգավոր մոնոպոլիստը.«168 ժամ»

SOCIETY

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պայքար է հայտարարել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ: Բոլորը խոսում են տնտեսական մենաշնորհների քայքայիչ հետեւանքների մասին: Ազգային ժողովը քննարկում է նոր Հարկային օրենսգիրքը, որը, ըստ դրա հեղինակների, հարկային դաշտը դարձնելու է ավելի հավասար, թեթեւացնելու է հարկային բեռը, կրճատելու է ստվերն ու ավելացնելու է բյուջեի մուտքերը:

Ընդունենք, որ իշխանությունն անկեղծ է՝ ինչպես՝ մենաշնորհների դեմ պայքարում, այնպես էլ՝ Հարկային օրենսգրքի հարցում: Բայց արդյոք այդ քայլերով լուծվելո՞ւ են Հայաստանի բոլոր հիմնական խնդիրները, որոնք պետությունը հասցրել են այս աղետալի վիճակին: Առաջին հայացքից՝ թվում է, թե Հայաստանի խնդիրների մեծ մասը սոցիալ-տնտեսական են, եւ տնտեսության մեջ մի քանի բեկումնային քայլերով հնարավոր կլինի էականորեն փոխել իրավիճակը: Գուցե: Բայց Հայաստանի շատ ավելի լուրջ, խորքային խնդիրները ո՛չ տնտեսական են, ո՛չ էլ սոցիալական:

Պարզապես այդ խնդիրներրի զգալի մասը սոցիալական կամ տնտեսական դրսեւորումներ են ստանում: Իրականում Հայաստանի կարեւորագույն խնդիրները գտնվում են արտաքին քաղաքական հարթությունում: Ընդ որում, պատահաբար, իսկ գուցե օրինաչափորեն, դրանք արտահայտվում են նույն արատավոր դրսեւորումներով, ինչ տնտեսական կյանքում: Մենաշնորհ: Այո, սա Հայաստանի տնտեսությունը քայքայող ամենագլխավոր խնդիրն է, որից ածանցվում է նաեւ կոռուպցիան, չնայած կոռուպցիան ունի ավելի լայն` ոչ միայն՝ մենաշնորհային ընդգրկում:

Իսկ միթե մենաշնորհային չէ Հայաստանի արտաքին քաղաքականությունը` մեկ երկրից ունեցած կախվածության ու այդ երկրի տոտալ ազդեցության առումով: Եթե խնդիրը դիտարկենք այս համեմատության տեսանկյունից, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում Ռուսաստանն ունի ճիշտ այնպիսի ազդեցություն, ինչպես Սամվել Ալեքսանյանը` շաքարավազի շուկայում:

Եվ ինչպես շաքարավազի շուկայում են ձեւի համար շաքարավազ ներկրող մի քանի սուբյեկտներ գրանցված, այնպես էլ Հայաստանն է ձեւի համար, Ռուսաստանից բացի, հարաբերվում աշխարհի այլ երկրների հետ: Այդ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ունեն նույնպիսի կշիռ, որքան մի քանի մանր, որպես կանոն՝ միայն իրենց արտադրության համար շաքարավազ ներկրող տնտեսվարողները շաքարավազի շուկայում: Այսինքն` կշիռ չունեն եւ ապահովում են ձեւը` հանուն մենաշնորհային բովանդակության:

Եվ, ինչպես Սամվել Ալեքսանյանն է գերշահույթներ ստանում շաքարավազի իր մենաշնորհից, այնպես էլ Ռուսաստանն է Հայաստանի վրա ունեցած մենաշնորհային ազդեցությունից «գերշահույթներ» ստանում, որոնք արտահայտվում են էներգետիկ համակարգի գրեթե բոլոր ենթակառուցվածքների, Հայաստանով անցնող գազամուղի, կապի ու հաղոդակցության ոլորտի, երկաթուղու, այլ բնագավառներում ունեցած ենթամենաշնորհային ազդեցության տեսքով: Հիմա էլ Ռուսաստանը ցանկանում է ստանալ Հակաօդային պաշտպանության համակարգը: Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի մենաշնորհային ազդեցության մասին վկայող օրինակները կարելի է անվերջ շարունակել, բայց դրանից իրավիճակի ողբերգականությունը չի նվազի:

Ճիշտ հակառակը: Բայց տարօրինակն այն է, որ գրեթե բոլորը գիտակցելով ու հասկանալով տնտեսության մեջ մենաշնորհի աղետալի հետեւանքների մասին՝ պայքարում են կամ ձեւացնում են, թե պայքարում են դրա դեմ, սակայն գրեթե անտարբեր են Հայաստանի արտաքին քաղաքականության մոնոպոլիզացվածության նկատմամբ, որն իր հետեւանքներով ու կործանարարությամբ՝ շատ ավելի վտանգավոր է, քան ներքին բոլոր մենաշնորհները` միասին վերցրած: Ընդ որում, ինչպես ներքին կյանքում տնտեսական մենաշնորհներն են փոխկապակցված կոռուպցիոն խոշոր սխեմաների հետ, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում` Ռուսաստանի մենաշնորհից ածանցվում են կոռուպցիոն գործարքներ, որոնք պակաս տեսանելի են, քան պետական գնումներում դրսեւորվող «ատկատները» կամ «վազվռատները»:

Միջպետական մենաշնորհից ածանցվող կոռուպցիայի ամենախոշոր դրսեւորումը Հայաստանի իշխանության վերարտադրությունն է: Դրանով է Ռուսաստանը «վճարում» Հայաստանի իշխանությանը` Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած մենաշնորհային դիրքից «գերշահույթներ» ստանալու համար: Զարմանալիորեն, Ազգային ժողովում այս թեմայով որեւէ քննարկում չի ընթանում, որեւէ մեկը չի առաջարկում ընդունել «Արտաքին քաղաքականության օրենսգիրք», որը կարգելեր որեւէ երկրին մենաշնորհային հիմունքներով Հայաստանի հանձնումը:

Որովհետեւ Ազգային ժողովը նույնպես այդ մեծ` միջպետական կոռուպցիայի շահառուն է: Իշխանական եւ գրեթե բոլոր ընդդիմադիր պատգամավորներով հանդերձ: Հայաստանին օր առաջ անհրաժեշտ է մրցակցություն, իրական մրցակցություն, մրցակցություն բոլոր ոլորտներում, բայց առաջին հերթին՝ արտաքին քաղաքականության ասպարեզում: Հակառակ դեպքում մի գեղեցիկ օր Ռուսաստանը որեւէ «կեղծ ապրանքի» նման վաճառելու է Հայաստանը: Ինչպես Սամվել Ալեքսանյանն է վաճառում կեղծվող ամեն ինչ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience