Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի ամենախոշոր ու վտանգավոր մոնոպոլիստը.«168 ժամ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պայքար է հայտարարել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ: Բոլորը խոսում են տնտեսական մենաշնորհների քայքայիչ հետեւանքների մասին: Ազգային ժողովը քննարկում է նոր Հարկային օրենսգիրքը, որը, ըստ դրա հեղինակների, հարկային դաշտը դարձնելու է ավելի հավասար, թեթեւացնելու է հարկային բեռը, կրճատելու է ստվերն ու ավելացնելու է բյուջեի մուտքերը:

Ընդունենք, որ իշխանությունն անկեղծ է՝ ինչպես՝ մենաշնորհների դեմ պայքարում, այնպես էլ՝ Հարկային օրենսգրքի հարցում: Բայց արդյոք այդ քայլերով լուծվելո՞ւ են Հայաստանի բոլոր հիմնական խնդիրները, որոնք պետությունը հասցրել են այս աղետալի վիճակին: Առաջին հայացքից՝ թվում է, թե Հայաստանի խնդիրների մեծ մասը սոցիալ-տնտեսական են, եւ տնտեսության մեջ մի քանի բեկումնային քայլերով հնարավոր կլինի էականորեն փոխել իրավիճակը: Գուցե: Բայց Հայաստանի շատ ավելի լուրջ, խորքային խնդիրները ո՛չ տնտեսական են, ո՛չ էլ սոցիալական:

Պարզապես այդ խնդիրներրի զգալի մասը սոցիալական կամ տնտեսական դրսեւորումներ են ստանում: Իրականում Հայաստանի կարեւորագույն խնդիրները գտնվում են արտաքին քաղաքական հարթությունում: Ընդ որում, պատահաբար, իսկ գուցե օրինաչափորեն, դրանք արտահայտվում են նույն արատավոր դրսեւորումներով, ինչ տնտեսական կյանքում: Մենաշնորհ: Այո, սա Հայաստանի տնտեսությունը քայքայող ամենագլխավոր խնդիրն է, որից ածանցվում է նաեւ կոռուպցիան, չնայած կոռուպցիան ունի ավելի լայն` ոչ միայն՝ մենաշնորհային ընդգրկում:

Իսկ միթե մենաշնորհային չէ Հայաստանի արտաքին քաղաքականությունը` մեկ երկրից ունեցած կախվածության ու այդ երկրի տոտալ ազդեցության առումով: Եթե խնդիրը դիտարկենք այս համեմատության տեսանկյունից, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում Ռուսաստանն ունի ճիշտ այնպիսի ազդեցություն, ինչպես Սամվել Ալեքսանյանը` շաքարավազի շուկայում:

Եվ ինչպես շաքարավազի շուկայում են ձեւի համար շաքարավազ ներկրող մի քանի սուբյեկտներ գրանցված, այնպես էլ Հայաստանն է ձեւի համար, Ռուսաստանից բացի, հարաբերվում աշխարհի այլ երկրների հետ: Այդ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ունեն նույնպիսի կշիռ, որքան մի քանի մանր, որպես կանոն՝ միայն իրենց արտադրության համար շաքարավազ ներկրող տնտեսվարողները շաքարավազի շուկայում: Այսինքն` կշիռ չունեն եւ ապահովում են ձեւը` հանուն մենաշնորհային բովանդակության:

Եվ, ինչպես Սամվել Ալեքսանյանն է գերշահույթներ ստանում շաքարավազի իր մենաշնորհից, այնպես էլ Ռուսաստանն է Հայաստանի վրա ունեցած մենաշնորհային ազդեցությունից «գերշահույթներ» ստանում, որոնք արտահայտվում են էներգետիկ համակարգի գրեթե բոլոր ենթակառուցվածքների, Հայաստանով անցնող գազամուղի, կապի ու հաղոդակցության ոլորտի, երկաթուղու, այլ բնագավառներում ունեցած ենթամենաշնորհային ազդեցության տեսքով: Հիմա էլ Ռուսաստանը ցանկանում է ստանալ Հակաօդային պաշտպանության համակարգը: Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի մենաշնորհային ազդեցության մասին վկայող օրինակները կարելի է անվերջ շարունակել, բայց դրանից իրավիճակի ողբերգականությունը չի նվազի:

Ճիշտ հակառակը: Բայց տարօրինակն այն է, որ գրեթե բոլորը գիտակցելով ու հասկանալով տնտեսության մեջ մենաշնորհի աղետալի հետեւանքների մասին՝ պայքարում են կամ ձեւացնում են, թե պայքարում են դրա դեմ, սակայն գրեթե անտարբեր են Հայաստանի արտաքին քաղաքականության մոնոպոլիզացվածության նկատմամբ, որն իր հետեւանքներով ու կործանարարությամբ՝ շատ ավելի վտանգավոր է, քան ներքին բոլոր մենաշնորհները` միասին վերցրած: Ընդ որում, ինչպես ներքին կյանքում տնտեսական մենաշնորհներն են փոխկապակցված կոռուպցիոն խոշոր սխեմաների հետ, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում` Ռուսաստանի մենաշնորհից ածանցվում են կոռուպցիոն գործարքներ, որոնք պակաս տեսանելի են, քան պետական գնումներում դրսեւորվող «ատկատները» կամ «վազվռատները»:

Միջպետական մենաշնորհից ածանցվող կոռուպցիայի ամենախոշոր դրսեւորումը Հայաստանի իշխանության վերարտադրությունն է: Դրանով է Ռուսաստանը «վճարում» Հայաստանի իշխանությանը` Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած մենաշնորհային դիրքից «գերշահույթներ» ստանալու համար: Զարմանալիորեն, Ազգային ժողովում այս թեմայով որեւէ քննարկում չի ընթանում, որեւէ մեկը չի առաջարկում ընդունել «Արտաքին քաղաքականության օրենսգիրք», որը կարգելեր որեւէ երկրին մենաշնորհային հիմունքներով Հայաստանի հանձնումը:

Որովհետեւ Ազգային ժողովը նույնպես այդ մեծ` միջպետական կոռուպցիայի շահառուն է: Իշխանական եւ գրեթե բոլոր ընդդիմադիր պատգամավորներով հանդերձ: Հայաստանին օր առաջ անհրաժեշտ է մրցակցություն, իրական մրցակցություն, մրցակցություն բոլոր ոլորտներում, բայց առաջին հերթին՝ արտաքին քաղաքականության ասպարեզում: Հակառակ դեպքում մի գեղեցիկ օր Ռուսաստանը որեւէ «կեղծ ապրանքի» նման վաճառելու է Հայաստանը: Ինչպես Սամվել Ալեքսանյանն է վաճառում կեղծվող ամեն ինչ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան12-ամյա տղան խաղահրապարակում դանակահարել է մի երեխայի «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցՖուտբոլի աշխարհի առաջնությունը ՀՀ-ում կանցկացվի Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Բուռն քննարկումներ Չալաբյանի կալանքի շուրջԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԱղմկահարույց զարգացումներ «Շանգրի Լա»-ի շուրջԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել էԵրկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածելՆոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան Ընտրիր տնակներից մեկը և իմացիր՝ ինչ անակնկալ է քեզ սպասվում մոտ ապագայումՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու