Yerevan, 06.July.2026,
00
:
00
BREAKING


Տարիներն ու աստղերը. Քրիստինե Պեպելյան

PHOTO

Hraparak.am-ը գրում է.

Հայկական շոու-բիզնեսի ամենաեթերային, ամենաքնքուշ ու ամենասիրելի ներկայացուցիչներից մեկի՝ Քրիստինե Պեպելյանի մասին է մեր շարքի այսօրվա անդրադարձը: Արթուր Գրիգորյանի Երգի թատրոնից սերած ու տարիներ առաջ հայկական էստրադայի լավագույն բարձունքներից մեկը նվաճած այս երգչուհին շարունակում է մնալ ամենից սիրվածների շարքում, իսկ տարիները նրան միայն ավելի ու ավելի են շնորհում փառք, գեղեցկություն, հմայք ու տաղանդ: 36-ամյա երգչուհին ծնվել ու մեծացել է Երևանում, ապրել առանց հոր: Մի քանի հրապարակում դարձած խոսակցությունների համաձայն, Քրիստինեն ու նրա մայրը բավական բարդ կյանքով են ապրել, սոցիալական կարիքի մեջ, միայնակ մեծացնելով, մայրը կատարել է տարբեր աշխատանքներ՝ դստեր ապագան հնարավորինս գունավոր ու կայացած  դարձնելու համար: 5 տարեկանից փոքրիկ, տաղանդավոր աղջիկը հաճախում է «Արևիկ» մանկապատանեկան անսամբլ, իսկ դպրոցն ավարտելու տարվան զուգահեռ, սովորել և ավարտել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, հետո սովորել Հայաստանի Երգի պետական թատրոնում, աշխատել այնտեղ որպես մեներգչուհի: 2005 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը, զուգահեռ դասավանդելով Երգի պետական թատրոնին կից քոլեջ-ստուդիայում: Երգել է նաև «Ջեզզլ» աղջիկների ջազ երգչախմբում: 

Երաժշտական գործունեության նախանձելի սկիզբ դրած երգչուհին իր ուժերը փորձել է նաև երգարվեստից դուրս, աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում, վարել է «Կինկոմ» հաղորդումը, «Շանթ» հեռուստաընկերությունում՝ «Հայսուպերսթար 3» նախագիծը, «Արմենիա» հեռուստաընկերությունում` «Բարի լույս, հայեր» առավոտյան հաղորդաշարը, մի քանի անգամ տարբեր երաժշտական նախագծերում հանդես է եկել նաև որպես ժյուրիի անդամ: Իր հարցազրույցներից մեկում Պեպելյանը նշել է, որ ուրիշ երգչուհիների պես չի պատկերացնում իրեն էլ որևէ հեռուստասերիալում, այնուհետ անկեղծացել, որ եթե երբևէ նկարահանվի ֆիլմում, խաղալու է միայն որևէ կոմիկ կերպարում, կատակերգական դերում, ինչպիսին իրեն չի պատկերացնում հանդիսատեսը: 

Երկրպագուները Քրիստինեին առավել ընկալում են որպես մելամաղձոտ ու լիրիկական երգերի կատարող, որպես սկանդալներից ու աղմկոտ պատմություններից հեռու երգչուհու, ում կերպարի եթերային լինելը երբեք չի փոխվել ու իր կերպարից չի հեռացել երգչուհին: Իր երգացանկում ընդամենը հաշված երգեր կան, որոնք ուրախ ու ռիթմիկ երանգներով են, իսկ առավել շատ տխուր ու թեմատիկ երգերի կատարող է Քրիստինեն, նրա տեսահոլովակները գրեթե միշտ ինչ-որ պատմության մեկնարկի կամ ավարտի մասին են: 

Հյուրախաղերով և մենահամերգներով երգչուհին եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Հարցազրույցներից մեկում նշել է, որ սիրում է իր աշխատանքը նաև այն պատճառով, որ երգը թույլ է տալիս շրջագայել աշխարհով, տեսնել ու ճանաչել աշխարհը, սակայն իր երկրից ու հարազատ քաղաքից հեռանալ չի պատրաստվում: Քրիստինեն թողարկել է 3 ձայնասկավառակ, 2 տեսասկավառակ, նկարահանել է շուրջ 2 տասնյակ տեսահոլովակ, բոլորն էլ՝ հրաշալի մեկնաբանություններով ողողված, աշխատանքների համար ստացել բազմաթիվ մրցանակներ, երգել դուետով Ֆլորա Մարտիրոսյանի հետ, ում հետ բավական մտերմիկ հարաբերություններ ուներ: 

Որպես շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչ, իհարկե, իր կյանքն էլ չի անցել առանց բամբասանքների ու սկանդալների: Ամենահայտնի սկանդալը, որի մասին բավական գրվել ու խոսվել է, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ ունեցած կոնֆլիկտն է եղել, իսկ բամբասանքներն անբաժան են նրա անունից: Մինչ ամուսնությունը, Քրիստինե Պեպելյանին բազմաթիվ անգամներ ամուսնացրել ու կրկնակի անգամ շատ էլ հղիության մասին է խոսել հետաքրքրասեր հանրությունը: 

Իսկ ամուսնացավ Քրիստինեն 2012 թվականին՝ բիզնեսմեն տղամարդու հետ, ում լուսանկարներն ու անձը խնամքով թաքցնում ու հանրության ուշադրությունից հեռու է պահում երգչուհին, երբեք չի պատմում իր անձնականից ու խուսափում է պատասխանել անձնական կյանքի մասին հարցերին: Քրիստինեն մի քանի անգամ նշել է, որ ամուսնությունից հետո երազում է մեծ, աղմկոտ ընտանիք ունենալու մասին, կուզենար ունենալ 4 երեխա, կապ չունի ինչ սեռի, սակայն տարիներն անցնում են, իսկ Քրիստինեի հղիության ու բալիկի ծննդի մասին լուրերն այդպես էլ իրականություն չեն դառնում: 

Այսօր արդեն Քրիստինեն բավական քիչ է երևում համերգներին ու հեռուստաէկրաններին, մասնակցում է հատուկենտ միջոցառումների, բայց երբեք չի կորցնում իր էլեգանտ ու չկրկնվող ոճը, չի փոփոխում խնամված շեկ վարսերը, երկար երեկոյան զգեստներն ու փայլուն հանդերձները, հենց այդ ամենով մնալով հանրության ամենասիրելի երգչուհիներից մեկը: 

From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains