Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարիներն ու աստղերը. Քրիստինե Պեպելյան

ՖՈՏՈ

Hraparak.am-ը գրում է.

Հայկական շոու-բիզնեսի ամենաեթերային, ամենաքնքուշ ու ամենասիրելի ներկայացուցիչներից մեկի՝ Քրիստինե Պեպելյանի մասին է մեր շարքի այսօրվա անդրադարձը: Արթուր Գրիգորյանի Երգի թատրոնից սերած ու տարիներ առաջ հայկական էստրադայի լավագույն բարձունքներից մեկը նվաճած այս երգչուհին շարունակում է մնալ ամենից սիրվածների շարքում, իսկ տարիները նրան միայն ավելի ու ավելի են շնորհում փառք, գեղեցկություն, հմայք ու տաղանդ: 36-ամյա երգչուհին ծնվել ու մեծացել է Երևանում, ապրել առանց հոր: Մի քանի հրապարակում դարձած խոսակցությունների համաձայն, Քրիստինեն ու նրա մայրը բավական բարդ կյանքով են ապրել, սոցիալական կարիքի մեջ, միայնակ մեծացնելով, մայրը կատարել է տարբեր աշխատանքներ՝ դստեր ապագան հնարավորինս գունավոր ու կայացած  դարձնելու համար: 5 տարեկանից փոքրիկ, տաղանդավոր աղջիկը հաճախում է «Արևիկ» մանկապատանեկան անսամբլ, իսկ դպրոցն ավարտելու տարվան զուգահեռ, սովորել և ավարտել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, հետո սովորել Հայաստանի Երգի պետական թատրոնում, աշխատել այնտեղ որպես մեներգչուհի: 2005 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը, զուգահեռ դասավանդելով Երգի պետական թատրոնին կից քոլեջ-ստուդիայում: Երգել է նաև «Ջեզզլ» աղջիկների ջազ երգչախմբում: 

Երաժշտական գործունեության նախանձելի սկիզբ դրած երգչուհին իր ուժերը փորձել է նաև երգարվեստից դուրս, աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում, վարել է «Կինկոմ» հաղորդումը, «Շանթ» հեռուստաընկերությունում՝ «Հայսուպերսթար 3» նախագիծը, «Արմենիա» հեռուստաընկերությունում` «Բարի լույս, հայեր» առավոտյան հաղորդաշարը, մի քանի անգամ տարբեր երաժշտական նախագծերում հանդես է եկել նաև որպես ժյուրիի անդամ: Իր հարցազրույցներից մեկում Պեպելյանը նշել է, որ ուրիշ երգչուհիների պես չի պատկերացնում իրեն էլ որևէ հեռուստասերիալում, այնուհետ անկեղծացել, որ եթե երբևէ նկարահանվի ֆիլմում, խաղալու է միայն որևէ կոմիկ կերպարում, կատակերգական դերում, ինչպիսին իրեն չի պատկերացնում հանդիսատեսը: 

Երկրպագուները Քրիստինեին առավել ընկալում են որպես մելամաղձոտ ու լիրիկական երգերի կատարող, որպես սկանդալներից ու աղմկոտ պատմություններից հեռու երգչուհու, ում կերպարի եթերային լինելը երբեք չի փոխվել ու իր կերպարից չի հեռացել երգչուհին: Իր երգացանկում ընդամենը հաշված երգեր կան, որոնք ուրախ ու ռիթմիկ երանգներով են, իսկ առավել շատ տխուր ու թեմատիկ երգերի կատարող է Քրիստինեն, նրա տեսահոլովակները գրեթե միշտ ինչ-որ պատմության մեկնարկի կամ ավարտի մասին են: 

Հյուրախաղերով և մենահամերգներով երգչուհին եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Հարցազրույցներից մեկում նշել է, որ սիրում է իր աշխատանքը նաև այն պատճառով, որ երգը թույլ է տալիս շրջագայել աշխարհով, տեսնել ու ճանաչել աշխարհը, սակայն իր երկրից ու հարազատ քաղաքից հեռանալ չի պատրաստվում: Քրիստինեն թողարկել է 3 ձայնասկավառակ, 2 տեսասկավառակ, նկարահանել է շուրջ 2 տասնյակ տեսահոլովակ, բոլորն էլ՝ հրաշալի մեկնաբանություններով ողողված, աշխատանքների համար ստացել բազմաթիվ մրցանակներ, երգել դուետով Ֆլորա Մարտիրոսյանի հետ, ում հետ բավական մտերմիկ հարաբերություններ ուներ: 

Որպես շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչ, իհարկե, իր կյանքն էլ չի անցել առանց բամբասանքների ու սկանդալների: Ամենահայտնի սկանդալը, որի մասին բավական գրվել ու խոսվել է, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ ունեցած կոնֆլիկտն է եղել, իսկ բամբասանքներն անբաժան են նրա անունից: Մինչ ամուսնությունը, Քրիստինե Պեպելյանին բազմաթիվ անգամներ ամուսնացրել ու կրկնակի անգամ շատ էլ հղիության մասին է խոսել հետաքրքրասեր հանրությունը: 

Իսկ ամուսնացավ Քրիստինեն 2012 թվականին՝ բիզնեսմեն տղամարդու հետ, ում լուսանկարներն ու անձը խնամքով թաքցնում ու հանրության ուշադրությունից հեռու է պահում երգչուհին, երբեք չի պատմում իր անձնականից ու խուսափում է պատասխանել անձնական կյանքի մասին հարցերին: Քրիստինեն մի քանի անգամ նշել է, որ ամուսնությունից հետո երազում է մեծ, աղմկոտ ընտանիք ունենալու մասին, կուզենար ունենալ 4 երեխա, կապ չունի ինչ սեռի, սակայն տարիներն անցնում են, իսկ Քրիստինեի հղիության ու բալիկի ծննդի մասին լուրերն այդպես էլ իրականություն չեն դառնում: 

Այսօր արդեն Քրիստինեն բավական քիչ է երևում համերգներին ու հեռուստաէկրաններին, մասնակցում է հատուկենտ միջոցառումների, բայց երբեք չի կորցնում իր էլեգանտ ու չկրկնվող ոճը, չի փոփոխում խնամված շեկ վարսերը, երկար երեկոյան զգեստներն ու փայլուն հանդերձները, հենց այդ ամենով մնալով հանրության ամենասիրելի երգչուհիներից մեկը: 

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին