Ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ
SOCIETYՀունիսի 12-ին, ժամը 01.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Լուսաշող գյուղի մոտակայքում՝ «Կարախաչ-Գանձասար» կոչվող տարածքում, կողաշրջվել է «ՈւԱԶ» մակնիշի (վարորդ Կ. Խ. ծնվ. 1966թ.) ավտոմեքենան, կան տուժածներ, որոնց տեղափոխելու համար գյուղից օգնության է մեկնել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 RN 583 պետհամարանիշով ավտոմեքենան, սակայն վերջինս արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Սուլթան բուլաղ» կոչվող տարածքից՝ արգելափակումից, դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, տուժածներ Ռ. (ծնվ. 1983թ.) ու Վ.(ծնվ. 1972թ.) Մ.-երին և Կ. Խ.-ին տեղափոխել են Լուսաշող գյուղ և ժամը 08.07-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



