Ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 12-ին, ժամը 01.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Լուսաշող գյուղի մոտակայքում՝ «Կարախաչ-Գանձասար» կոչվող տարածքում, կողաշրջվել է «ՈւԱԶ» մակնիշի (վարորդ Կ. Խ. ծնվ. 1966թ.) ավտոմեքենան, կան տուժածներ, որոնց տեղափոխելու համար գյուղից օգնության է մեկնել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 RN 583 պետհամարանիշով ավտոմեքենան, սակայն վերջինս արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Սուլթան բուլաղ» կոչվող տարածքից՝ արգելափակումից, դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, տուժածներ Ռ. (ծնվ. 1983թ.) ու Վ.(ծնվ. 1972թ.) Մ.-երին և Կ. Խ.-ին տեղափոխել են Լուսաշող գյուղ և ժամը 08.07-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
Հոնկոնգում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnհեր (տեսանյութ)
2
«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան
3
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
4
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
5
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին



