Մեղրիի սահմանամերձ գյուղերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
SOCIETYՍյունիքի մարզի Մեղրի տարածաշրջանի Գուդեմնիս գյուղում երեկ՝ օգոստոսի 11-ին, երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գուդեմնիսի գյուղապետ Արտուշ Գրիգորյանը:
Նա նշեց, որ հրդեհը բռնկվել է գյուղի հարեւանությամբ գտնվող անտառում, այրվել է մոտ 5 հա տարածք, բնակիչները եւ հրշեջ-փրկարարները համատեղ հանգցրել են այն:
Ինչ վերաբերում է հրդեհը մարելիս հակառակորդի կողմից դիտմամբ կրակոցներ արձակելուն, գյուղապետն ասաց, որ կրակոցներ լինում են, բայց երեկ հրդեհը մարելիս ինքը չի լսել այդ մասին: Իսկ թե ինչը կարող էր հրդեհի բռնկման պատճառ լինել, Արտուշ Գրիգորյանն արձագանքեց, որ հավաբարար զորամասի զինվորներից մեկը չհանգցրած ծխախոտ է նետել չոր խոտերի վրա, եւ այդպես բռնկվել է հրդեհը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



