Մեղրիի սահմանամերձ գյուղերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզի Մեղրի տարածաշրջանի Գուդեմնիս գյուղում երեկ՝ օգոստոսի 11-ին, երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գուդեմնիսի գյուղապետ Արտուշ Գրիգորյանը:
Նա նշեց, որ հրդեհը բռնկվել է գյուղի հարեւանությամբ գտնվող անտառում, այրվել է մոտ 5 հա տարածք, բնակիչները եւ հրշեջ-փրկարարները համատեղ հանգցրել են այն:
Ինչ վերաբերում է հրդեհը մարելիս հակառակորդի կողմից դիտմամբ կրակոցներ արձակելուն, գյուղապետն ասաց, որ կրակոցներ լինում են, բայց երեկ հրդեհը մարելիս ինքը չի լսել այդ մասին: Իսկ թե ինչը կարող էր հրդեհի բռնկման պատճառ լինել, Արտուշ Գրիգորյանն արձագանքեց, որ հավաբարար զորամասի զինվորներից մեկը չհանգցրած ծխախոտ է նետել չոր խոտերի վրա, եւ այդպես բռնկվել է հրդեհը:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



