Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցը

INTERNATIONAL NEWS

Երեւանում հունիսի 8-ին տեղի ունեցավ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, որը վարում էր ՀԱՊԿ-ում նախագահող երկրի՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանը: 

Նիստին մասնակցում էին  ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների պատվիրակությունները եւ Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այս մասին տեղեկացրին ԱԱԽ աշխատակազմից: 

Նախ տեղի ունեցավ նեղ կազմով հանդիպումը, որի ընթացքում մասնավորապես  քննարկվեցին միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության հակազդման ոլորտում համագործակցությանը, մինչեւ 2025 թվականի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության նախագծի համաձայնեցման ընթացքին վերաբերող հարցեր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես եկավ  միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ-երկրների հավաքական անվտանգության համակարգերի զարգացման  հարցում լրացուցիչ միջոցառումների մասին զեկույցով: Տեղեկություններ ներկայացվեցին նաեւ  ՀԱՊԿ՝ մշտական հիմունքներով գործող  մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին  որոշման կատարման ընթացքի մասին: 

Նիստն այնուհետեւ շարունակվեց ընդլայնված կազմով՝  պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, որի ընթացքում  քննարկվեցին եւ ստորագրվեցին «ՀԱՊԿ անդամ-պետություններում ահաբեկչական եւ ծայրահեղական ճանաչված կազմակերպությունների ցանկի մասին», «Արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2016թ. երկրորդ կիսամյակի եւ 2017թ. առաջին կիսամյակի խորհրդատվությունների պլանի մասին» որոշումները, ինչպես նաեւ անվտանգության ոլորտին առնչվող մի շարք այլ փաստաթղթեր:  

Որոշվեց, որ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա 2016թ. հոկտեմբերին Երեւանում: 

ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում կայացել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանի հանդիպումը ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների անվտանգության խորհուրդների աշխատակազմերի համագործակցության, առաջիկա խորհրդատվությունների կազմակերպման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: 

Նիստի շրջանակում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն Գեւորգյանը ընդունել է ՀԱՊԿ  գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ն.Բորդյուժան առաջին հերթին շնորհավորեց Արմեն Գեւորգյանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրեց Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնայնությունների ու ՀԱՊԿ կանոնադրական մարմինների որոշումների իրագործման ընթացքը:

 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6