Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երեւանում հունիսի 8-ին տեղի ունեցավ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, որը վարում էր ՀԱՊԿ-ում նախագահող երկրի՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանը: 

Նիստին մասնակցում էին  ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների պատվիրակությունները եւ Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այս մասին տեղեկացրին ԱԱԽ աշխատակազմից: 

Նախ տեղի ունեցավ նեղ կազմով հանդիպումը, որի ընթացքում մասնավորապես  քննարկվեցին միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության հակազդման ոլորտում համագործակցությանը, մինչեւ 2025 թվականի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության նախագծի համաձայնեցման ընթացքին վերաբերող հարցեր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես եկավ  միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ-երկրների հավաքական անվտանգության համակարգերի զարգացման  հարցում լրացուցիչ միջոցառումների մասին զեկույցով: Տեղեկություններ ներկայացվեցին նաեւ  ՀԱՊԿ՝ մշտական հիմունքներով գործող  մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին  որոշման կատարման ընթացքի մասին: 

Նիստն այնուհետեւ շարունակվեց ընդլայնված կազմով՝  պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, որի ընթացքում  քննարկվեցին եւ ստորագրվեցին «ՀԱՊԿ անդամ-պետություններում ահաբեկչական եւ ծայրահեղական ճանաչված կազմակերպությունների ցանկի մասին», «Արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2016թ. երկրորդ կիսամյակի եւ 2017թ. առաջին կիսամյակի խորհրդատվությունների պլանի մասին» որոշումները, ինչպես նաեւ անվտանգության ոլորտին առնչվող մի շարք այլ փաստաթղթեր:  

Որոշվեց, որ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա 2016թ. հոկտեմբերին Երեւանում: 

ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում կայացել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանի հանդիպումը ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների անվտանգության խորհուրդների աշխատակազմերի համագործակցության, առաջիկա խորհրդատվությունների կազմակերպման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: 

Նիստի շրջանակում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն Գեւորգյանը ընդունել է ՀԱՊԿ  գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ն.Բորդյուժան առաջին հերթին շնորհավորեց Արմեն Գեւորգյանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրեց Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնայնությունների ու ՀԱՊԿ կանոնադրական մարմինների որոշումների իրագործման ընթացքը:

 

Հայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին