Փրկարարներն ապամոնտաժել են Թումանյանի տուն-թանգարանի պատնեշի երկու քար
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 7-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարյան փողոցում՝ Հ. Թումանյանի տուն-թանգարանի մոտակայքում, հետիոտնի ճանապարհի երկայնքով պատնեշի քարը թուլացել է և առկա է ընկնելու վտանգ. ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ թուլացել է Մոսկովյան փողոցի թիվ 40 հասցեում գտնվող Հ. Թումանյանի տուն-թանգարանի պատնեշի քարը:
Փրկարարներն ապամոնտաժել են պատնեշի երկու քար (25x30 սմ):
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



