Փրկարարներն ապամոնտաժել են Թումանյանի տուն-թանգարանի պատնեշի երկու քար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 7-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարյան փողոցում՝ Հ. Թումանյանի տուն-թանգարանի մոտակայքում, հետիոտնի ճանապարհի երկայնքով պատնեշի քարը թուլացել է և առկա է ընկնելու վտանգ. ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ թուլացել է Մոսկովյան փողոցի թիվ 40 հասցեում գտնվող Հ. Թումանյանի տուն-թանգարանի պատնեշի քարը:
Փրկարարներն ապամոնտաժել են պատնեշի երկու քար (25x30 սմ):
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



