Ազատվե՛ք հոդացավերից և ավելորդ քաշից
LIFELife.panorama.am-ը գրում է.
Եթե դուք ունեք հոդացավեր, ապա այս հոդվածը ձեզ համար է: Հոդացավերի ամենաառաջին պատճառը ավելորդ քաշն է: Սակայն դրանից ազատվելու համար պետք է ընտրել խելացի և անվնաս եղանակներ: Այն ֆիզիկական վարժությունները, որոնք կկատարեք ավելորդ քաշից ազատվելու համար, պետք է կատարեք տեխնիկապես ճիշտ, և ինչը հատկապես կարևոր է՝ մասնագետի հսկողության ներքո: Հակառակ դեպքում դուք կարող եք ունենալ ցավեր և վնասվածքներ հատկապես ծնկահոդերի շրջանում:
Ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ միաժամանակ կարևոր է նաև պահպանել ճիշտ սննդակարգը: Սակայն հեռու մնացեք բոլոր տեսակի դիետաներից: Ֆիզիկապես առողջ լինելու կարևորագույն նախապայմաններից մեկը հավասարակշռված սննդակարգի առկայությունն է:
Կերակուրի մեջ օգտագործեք ստորև ներկայացված վիտամինները հոդացավերից ազատվելու և ճիշտ սնվելու համար:
Օմեգա 3 ճարպաթթու, որն ունի կենսաբանական մեծ նշանակություն և լայնորեն կիրառվում է բժշկության մեջ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման, ուղեղի աշխատանքի կարգավորման, ինֆեկցիոն հիվանդությունների, հոդերի ախտահարման կանխարգելման և այլ ոլորտներում:
D վիտամին, որն անհրաժեշտ է մկանների ճիշտ զարգացման համար: Անհրաժեշտ քանակությամբ հանքային տարրերի գործածման արդյունքում ատամներում ու ոսկրակառուցվածքում փոփոխությունը զգալի կլինի: Օրինակ, եթե հիվանդ ոսկրերի դեպքում օրական 200 գ կաթնաշոռ ուտեք և թարմ կիտրոնահյութ խմեք, ապա ոսկրազանգվածը կամրանա ու հնարավոր կլինի խուսափել կոտրվածքներից:
Կոլագեն, որն օրգանիզմի հյուսվածքների մեջ մտնող սպիտակուց է. այն պատասխանատու է մաշկի առաձգականության և երիտասարդության համար: Օրգանիզմը արտադրում է բավարար քանակի կոլագեն մինչև 25 տարեկան, որից հետո ժամանակի ընթացքում և արտաքին որոշ գործոնների ազդեցությամբ սկսում է պակասել կոլագենի քանակը:
Եվ իհարկե, օրվա ընթացքում մի՛ մոռացեք խմել շատ ջուր և օգտագործե՛ք կալցիումով ու սպիտակուցով հարուստ սննդամթերք:



