Գյումրիից Բաթում գնացքով մեկնողների թիվը նվազել է
SOCIETYՆախորդ տարվա համեմատ այս տարի նվազել է գնացքով Գյումրիից Բաթում մեկնողների թիվը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ամռանն իրականցվող ուղևորափոխադրումը՝ Երևան-Բաթում ուղղությունով, թեև հաջողվել էր կրճատել ևս կես ժամավով, սակայն մեկնողների թիվն այս տարի ոչ միայն չի ավելացել, այլ նաև 2014 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատ նվազել է: ԵթÕ ¥ նախորդ տարի հունիսին Գյումրի կայարանից վաճառվել էր 198 տոմս, ապա այս տարի 108, հուլիսին՝ 1053 տոմս, այս տարի՝ 803 տոմս, իսկ օգոստոսին անցած տարի վաճառվել է 471 տոմս, այս տարի՝ մինչև օգոստոսի 10-ը՝ 225 տոմս: Անցած տարի Երևան-Բաթում գնացքը գնում էր 14 վագանով, այս տարի 10: Պահանջ չկա նոր վագոնների ավելացման, շատերը Գյումրիից գերադասում են հանգստի մեկնել մեքենաներով, որը տևում է 7 ժամ, արժեքը՝ 10 հազար դրամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Գյումրի մեկնակայան»-ի պետ Մուրադ Ալեքսանյանը:
«Անցած տարվա համեմատ մոտ 20 տոկոսով նվազել է տոմսերի վաճառքը, պակասել է ուղևորների քանակը՝ ելնելով սոցիալական վիճակից»,-նշեց պատասխանատուն՝ հավելելով, որ նախորդ տարվա համեմատ մոտ 2 հազար դրամով ավելացել է նաև տոմսերի արժեքը:»Բարձրացել է և՛ սովորական վագոնների, և՛ ննջավագոնների տոմսերի արժեքը. սովորականն արժե 11.300 դրամ, իսկ ննջավագոնները 18 հազար 300 դրամ, իսկ անցած տարի 2 հազար դրամով պակաս էր: Գնացքը մեկնում է ամեն օր և Գյումրիից Բաթում է հասնում 13 ժամվա ընթացքում»,-նշեց պատասխանատուն: Գնացքը հոկտեմբերի 1-ից աշխատում է Երև ան-Թբիլիսի, իսկ հունիսի 15-ից՝ Երևան-Բաթում ուղղությամբ:
Ի տարբերություն Երևան-Գյումրի-Բաթում մեկնողների թվի նվազմանն՝ ավելացել է Գյումրի-Երեւան-Գյումրի էլեկտարգանցքից օգտվողների թիվը: Տոմսի արժեքը՝ 1000 դրամ է:»Ավելի հարմար է, տեղ հասնում են 3 ժամում, տոմսի արժեքն էլ մատչելի է: Ձմռանը տաք Է՝ 25 աստիճանից ցածր չի լինում, իսկ ամռանն էլ հաճելի զով է, դա է պատճառը, որ այսօր հիմնականում գնացքից օգտվողները մեկնում են Երևան, ինչը մի քանի տարի առաջ այդքան էլ տարածված չէր: Դա է պատճառը, որ տոմսն ունի նույն արժեքը՝ այս ուղղությամբ ցանկացած կայարանի համար: Երևան մեկնող ուսանողների 90 տոկոսն օ գտվում է գնացքից: Գնացքը Գյումրիից Երեւան ուղևորվում է 8:25-ին« 11:45-ին եւ 18:45-ին« բայց հենց սեզոնի հետ կապված Երևան-Բաթում գնացքը կդառնա Երևան-Թբիլիսի, Գյումրիից Երևան գնացքը կրկին կմեկնի 18:10»,-նշեց Մուրադ Ալեքսանյանը: Մեր այն պնդմանը թե ուղևորները բողոքում են վագոնների աղտոտությունից, պատասխանատուն չհամաձայնեց՝ նշելով, որ գնացքը հենց հասնում է Գյումրի, անմիջապես մաքրվում է: «Հավաքարարները մինչև չմաքրեն գնացքը Գյումրիից չի մեկնում, նույնն էլ Երևանից շարժվելիս»,-վստահեցրեց «Գյումրի մեկնակայան»-ի պետը:



