Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյումրիից Բաթում գնացքով մեկնողների թիվը նվազել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախորդ տարվա համեմատ այս տարի նվազել է գնացքով Գյումրիից Բաթում մեկնողների թիվը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ամռանն իրականցվող ուղևորափոխադրումը՝ Երևան-Բաթում ուղղությունով, թեև հաջողվել էր կրճատել ևս կես ժամավով, սակայն մեկնողների թիվն այս տարի ոչ միայն չի ավելացել, այլ նաև 2014 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատ նվազել է: ԵթÕ ¥ նախորդ տարի հունիսին Գյումրի կայարանից վաճառվել էր 198 տոմս, ապա այս տարի 108, հուլիսին՝ 1053 տոմս, այս տարի՝ 803 տոմս, իսկ օգոստոսին անցած տարի վաճառվել է 471 տոմս, այս տարի՝ մինչև օգոստոսի 10-ը՝ 225 տոմս: Անցած տարի Երևան-Բաթում գնացքը գնում էր 14 վագանով, այս տարի 10: Պահանջ չկա նոր վագոնների ավելացման, շատերը Գյումրիից գերադասում են հանգստի մեկնել մեքենաներով, որը տևում է 7 ժամ, արժեքը՝ 10 հազար դրամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Գյումրի մեկնակայան»-ի պետ Մուրադ Ալեքսանյանը:

«Անցած տարվա համեմատ մոտ 20 տոկոսով նվազել է տոմսերի վաճառքը, պակասել է ուղևորների քանակը՝ ելնելով սոցիալական վիճակից»,-նշեց պատասխանատուն՝ հավելելով, որ նախորդ տարվա համեմատ մոտ 2 հազար դրամով ավելացել է նաև տոմսերի արժեքը:»Բարձրացել է և՛ սովորական վագոնների, և՛ ննջավագոնների տոմսերի արժեքը. սովորականն արժե 11.300 դրամ, իսկ ննջավագոնները 18 հազար 300 դրամ, իսկ անցած տարի 2 հազար դրամով պակաս էր: Գնացքը մեկնում է ամեն օր և Գյումրիից Բաթում է հասնում 13 ժամվա ընթացքում»,-նշեց պատասխանատուն: Գնացքը հոկտեմբերի 1-ից աշխատում է Երև ան-Թբիլիսի, իսկ հունիսի 15-ից՝ Երևան-Բաթում ուղղությամբ:

Ի տարբերություն Երևան-Գյումրի-Բաթում մեկնողների թվի նվազմանն՝ ավելացել է Գյումրի-Երեւան-Գյումրի էլեկտարգանցքից օգտվողների թիվը: Տոմսի արժեքը՝ 1000 դրամ է:»Ավելի հարմար է, տեղ հասնում են 3 ժամում, տոմսի արժեքն էլ մատչելի է: Ձմռանը տաք Է՝ 25 աստիճանից ցածր չի լինում, իսկ ամռանն էլ հաճելի զով է, դա է պատճառը, որ այսօր հիմնականում գնացքից օգտվողները մեկնում են Երևան, ինչը մի քանի տարի առաջ այդքան էլ տարածված չէր: Դա է պատճառը, որ տոմսն ունի նույն արժեքը՝ այս ուղղությամբ ցանկացած կայարանի համար: Երևան մեկնող ուսանողների 90 տոկոսն օ գտվում է գնացքից: Գնացքը Գյումրիից Երեւան ուղևորվում է 8:25-ին« 11:45-ին եւ 18:45-ին« բայց հենց սեզոնի հետ կապված Երևան-Բաթում գնացքը կդառնա Երևան-Թբիլիսի, Գյումրիից Երևան գնացքը կրկին կմեկնի 18:10»,-նշեց Մուրադ Ալեքսանյանը: Մեր այն պնդմանը թե ուղևորները բողոքում են վագոնների աղտոտությունից, պատասխանատուն չհամաձայնեց՝ նշելով, որ գնացքը հենց հասնում է Գյումրի, անմիջապես մաքրվում է: «Հավաքարարները մինչև չմաքրեն գնացքը Գյումրիից չի մեկնում, նույնն էլ Երևանից շարժվելիս»,-վստահեցրեց «Գյումրի մեկնակայան»-ի պետը:

 
 
ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»