«Արսենալը» ակտիվացրել է «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի գնման հնարավորությունը
SPORTՋեյմի Վարդին չեմպիոնական մրցաշրջանի ընթացքում երակարաձգել է պայմանագիրը «Լեսթերի» հետ: Ըստ Daily Mail-ի տեղեկության, կողմերը պայմանավորվել են 20 մլն եվրոյի չափով հրաժարագնի մասին, այն ակումբի օգտին, որը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում:
Ըստ The Guardian-ի տվյալների, Արսեն Վենգերը պատրաստ է ծախսել անհրաժեշտ գումարը 2015-16թթ. մրցաշրջանի ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստի համար: «Աղվեսներն» իրենց հերթին Ջեյմիին առաջարկում են բարելավված պայմանագիր և պլանավորում են պահել ակումբում Անգլիայի հավաքականի 29-ամյա հարձակվողին:
«Մնա չեմպիոնների հետ, Վարդի: Մի տեղափոխվիր հավերժ անհաջողակների մոտ»,- թվիթերյան իր էջում գրել է Գարի Լինեկերը:
Նախորդ մրցաշրջանի 36 խաղերում Վարդին խփել է 24 գոլ և կատարել է 8 գոլային փոխանցում:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



