«Արսենալը» ակտիվացրել է «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի գնման հնարավորությունը
ՍՊՈՐՏՋեյմի Վարդին չեմպիոնական մրցաշրջանի ընթացքում երակարաձգել է պայմանագիրը «Լեսթերի» հետ: Ըստ Daily Mail-ի տեղեկության, կողմերը պայմանավորվել են 20 մլն եվրոյի չափով հրաժարագնի մասին, այն ակումբի օգտին, որը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում:
Ըստ The Guardian-ի տվյալների, Արսեն Վենգերը պատրաստ է ծախսել անհրաժեշտ գումարը 2015-16թթ. մրցաշրջանի ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստի համար: «Աղվեսներն» իրենց հերթին Ջեյմիին առաջարկում են բարելավված պայմանագիր և պլանավորում են պահել ակումբում Անգլիայի հավաքականի 29-ամյա հարձակվողին:
«Մնա չեմպիոնների հետ, Վարդի: Մի տեղափոխվիր հավերժ անհաջողակների մոտ»,- թվիթերյան իր էջում գրել է Գարի Լինեկերը:
Նախորդ մրցաշրջանի 36 խաղերում Վարդին խփել է 24 գոլ և կատարել է 8 գոլային փոխանցում:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



