«Վէմի» եթերում այսօր միայն գերմանական երաժշտություն կհնչի
SOCIETY«Վէմ» ռադիոկայանը, որն Հայաստանում առանձնանում է համաշխարհային դասական եւ հոգևոր երաժշտության լավագույն կատարումների հեռարձակմամբ, հոգեւոր, մշակութային, պատմագիտական, կրթական եւ հայրենասիրական հաղորդումներով ու ընթերցումներով, այսօր իր եթերի ընթացքում միայն գերմանական երաժշտություն կհնչեցնի:
Սա, այսպես ասած, շնորհակալության խոսք է՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
Գերմանիայի դաշնային խորհրդարանը երեկ ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը՝դրանով իսկ ճանաչել ու դատապարտել 1915-ի Հայոց ցեղասպանությունը:
Բանաձեւն ընդունվել էր գրեթե միաձայն՝ միայն մեկ պատգամավոր դեմ էր քվեարկել, մեկն էլ մնացել ձեռնպահ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



