«Վէմի» եթերում այսօր միայն գերմանական երաժշտություն կհնչի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վէմ» ռադիոկայանը, որն Հայաստանում առանձնանում է համաշխարհային դասական եւ հոգևոր երաժշտության լավագույն կատարումների հեռարձակմամբ, հոգեւոր, մշակութային, պատմագիտական, կրթական եւ հայրենասիրական հաղորդումներով ու ընթերցումներով, այսօր իր եթերի ընթացքում միայն գերմանական երաժշտություն կհնչեցնի:
Սա, այսպես ասած, շնորհակալության խոսք է՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
Գերմանիայի դաշնային խորհրդարանը երեկ ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը՝դրանով իսկ ճանաչել ու դատապարտել 1915-ի Հայոց ցեղասպանությունը:
Բանաձեւն ընդունվել էր գրեթե միաձայն՝ միայն մեկ պատգամավոր դեմ էր քվեարկել, մեկն էլ մնացել ձեռնպահ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



