Մնացական Մնացականյանը 35 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել
ECONOMICSԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը 35 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել: Պատգամավորը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2015թ-ի տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Մնացականյանի մեկ տարվա աշխատավարձը վեց միլիոն 961 հազար 390 դրամ է կազմել: Որպես եկամուտ է նշված բնամթերքով ստացված երկու միլիոն դրամը գումարը:
Հանրապետական պատգամավորի 2015թ-ի դրամական միջոցները գրեթե կրկնակի աճել են: Այսպես, տարեսկզբին Մնացականյանի դրամական միջոցները կազմել են 10 հազար ԱՄՆ դոլար եւ 22 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ ութ հազար ամերիկյան դոլար եւ 47 միլիոն դրամ:
Պատգամավորի կինը՝ Թամարա Գեւորգյանը, հայտարարագրել է մեկ միլիոն 620 հազար դրամ տարեկան աշխատավարձ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



