Մնացական Մնացականյանը 35 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը 35 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել: Պատգամավորը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2015թ-ի տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Մնացականյանի մեկ տարվա աշխատավարձը վեց միլիոն 961 հազար 390 դրամ է կազմել: Որպես եկամուտ է նշված բնամթերքով ստացված երկու միլիոն դրամը գումարը:
Հանրապետական պատգամավորի 2015թ-ի դրամական միջոցները գրեթե կրկնակի աճել են: Այսպես, տարեսկզբին Մնացականյանի դրամական միջոցները կազմել են 10 հազար ԱՄՆ դոլար եւ 22 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ ութ հազար ամերիկյան դոլար եւ 47 միլիոն դրամ:
Պատգամավորի կինը՝ Թամարա Գեւորգյանը, հայտարարագրել է մեկ միլիոն 620 հազար դրամ տարեկան աշխատավարձ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



