Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Իսրայելն ու Թուրքիան դարձյալ «եղբայրանում» են

INTERNATIONAL NEWS

Իսրայելյան եւ թուրքական պատվիրակությունները հաղթահարել են հարաբերությունների նորմալացման մասին բանակցություններում հիմանական հակասությունները, եւ արդեն հաջորդ ռաունդը կարող է պսակվել համաձայնության ձեռք բերմամբ:

Այս մասին հայտնել է Իսրայելի «10-րդ ալիք» հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի` Իսրայելը հանել է Թուրքիայի տարածքում պաղեստինցի իսլամիստների ՀԱՄԱՍ շարժման գործունեությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին պահանջը, իսկ թուրքերն այլեւս չեն պնդում Գազայի հատվածից շրջափակումը հանելը, որը Թուրքիան առաջ էր քաշել որպես դեսպանների Թել Ավիվ եւ Անկարա վերադառնալու համար պայման:

«Իսրայելը եւ Թուրքիան հետ են կանգնել պահանջներից, որոնք իրենցից խոչընդոտ էին ներկայացնում նորմալ հարաբերությունների վերադառնալու համար: Իսայելյան գնատականներով, արդեն բանակցողների հաջորդ հանդիպման ժամանակ կարող է համաձայնություն ձեռք բերվել 5 տարի քաղաքական խզվածությունից հետո դեսպանների վերադառնալու մասին», -հայտնել է հեռուստաալիքը:

Փոխզիջումը, հեռուստաալիքի տվյալներով, ենթադրում է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչությունը կկարողանա մնալ Ստամբուլում, բայց թուրքական իշխանությունները հետեւելու են դրա աշխատանքին եւ թույլ չեն տալու Իսրայելում եւ Հորդանան գետի արեւմտյան ափին ահաբեկչական գործունեության մեջ դրա մասնակցությունը: Իսրայելցիները Գազայում Թուրքիային առաջարկում են հատուկ կարգավիճակ, որը նրանց կտա ընդլայնված հնարավորություններ մարդասիրական նախագծեր իրականացնելու համար:

Այս շաբաթվա սկզբին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնելու բանակցություններն ընթանում են «դրական հունով»:

Հետաքրքիր է, որ իսրայելյան հեռուստաալիքը չի անդրադարձել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների սրման գլխավոր պատճառ դարձած «Մավի Մարմարա» նավի միջադեպին:

Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ հարաբերությունները զգալիորեն վատթարացել են այն բանից հետո, երբ 2010 թվականի մայջսին, այսպես կոչված, «ազատության նավաշարասյան» 6 նավեր փորձել էին ճեղքել Պաղեստինի Գազայի հատվածի շրջափակումը եւ մարդասիրական օգնություն հասցնել այնտեղ, բայց կանգնեցվել էին հրեական պետության իշխանութունների կողմից:

Իսրայելը «նավաշարասյան» հանդիման երկու ռազմական նավակ էր ուղարկել, որոնք պետք է նավերին ուղեկցեին Աշդոդ նավահանգիստ: Այնտեղ իշխանությունները խոստացել էին ստուգել բեռը եւ ՄԱԿ-ի խողովակներով այն փոխանցել Գազայի հատված:

Այն բանից հետո, երբ թուրքական «Մավի Մարմարա» նավի անձնակազմը հրաժարվել է կատարել իշխանությունների պահանջները, Իսրայելի զինծառայողները դեսանտ էին իջեցրել նավի վրա: Իսրայելյան կողմի համաձայն` թուրքական նավում գտնվող մարդիկ գրոհել են հատուկ նշանակության ջոկատայինների վրա` հարձակվելով դանակներով եւ մահակներով: Դրանից հետո թուրքերին հաջողվել էր խլել մի զինվորի զենքը, սկսվել է փոխհրաձգություն, ինչի հետևանքով 9 թուրք ակտիվիստներ սպանվել են:

Արդեն 5 տարի է` Թուրքիան Իսրայելից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար եւ տուժածներից յուրաքանչյուրի ընտանիքին 1 մլն դոլար փոխհատուցում կատարել: Թել Ավիվը մերժում է Անկարայի պահանջը` պնդելով, որ իր զինծառայողները գործել են միջազգային համաձայնագրերի եւ իրավունքի շրջանակում: Այդ միջադեպից հետո երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են:

 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6