Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Որևէ կերպ չպետք է նսեմացնել հաղթանակը. կարծիքներ Հայաստան - Գվատեմալա խաղից հետո (տեսանյութ)

SPORT

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում 7:1 հաշվով հաղթեց Գվատեմալային, ինչը վերջին 2 տարվա ընթացքում 1-ին հաղթանակն էր: Armsport.am-ը ֆուտբոլային աշխարհի անձանց հետ խոսել է հանդիպման վերաբերյալ. իրենց կարծիքն են հայտնել նախկին ֆուտբոլիստ Երվանդ Կրբաշյանը, կարիերան ավարտած և «Բանանցում» աշխատանքի անցած Վալերի Ալեքսանյանը և մարզական մեկնաբան, «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը: 

Երվանդ Կրբաշյան. Հարկավոր է զարգացնել հաջողությունը

«Մեր հավաքականը հիանալի հանդիպում անցկացրեց: Գրոհները բավականին արագ էին կազմակերպվում, իսկ գոլերը շատ գեղեցիկ ստացվեցին: Մխիթարյանը կրկին փայլեց՝ ցուցադրելով իր լավագույն ունակություններըը: Զգացվում էր, որ տղաների հոգեբանությունը փոխվել է: Նման հանդիպումներ շատ են անհրաժեշտ, քանի որ նոր ֆուտբոլիստներ են բացահայտվում, երիտասարդները դրսևորվում են: Տեսանք, թե նույն Տիգրան Բարսեղյանը որքան լավ հանդիպում անցկացրեց: 

Վարուժան Սուքիասյանի գործոնը մեծ դեր ունի, նա իրապես կարողանում է հաղթական տրամադրել ֆուտբոլիստներին: Հավաքականում մարզիչը տրամադրության տակ մի քանի օր ունի, ուստի հարկավոր է պատշաճ կազմակերպել անելիքները: Նա իրոք խարիզմատիկ մարզիչ է:

Նոր արյուն էր հարկավոր հավաքականին, որն արդեն կա, հարկավոր է զարգացնել հաջողությունը»:

Սուրեն Բաղդասարյան. Պետք չէ շատ ոգևորվել հաղթանակից

«Հաշվի առնելով, որ Հայաստանի հավաքականը մոտ 2 տարի հաղթանակ չէր տարել, զուտ հոգեբանական առումով շատ կարևոր էր Գվատեմալայի դեմ հանդիպումը. հաշվի առնենք նաև, որ մինչ այս, վերջին 5 հանդիպումներում գոլեր չէինք խփել: Ամեն դեպքում, պետք չէ շատ ոգևորվել այս հաղթանակից, քանի որ Գվատեմալան Եվրոպա չէ: Ուրախ եմ, որ Վարուժան Սուքիասյանը մի շարք փորձարկումներ է անում: Դե իսկ մյուսների՝ մասնավորապես Հենրիխի մասին խոսք չկա. նա մեզ համար ադամանդ է: Ափսոս կլինի, որ իր ժամանակաշրջանում հավաքականը լուրջ հաջողության չհասնի: 

Ես հիշում եմ 2000 թվականին իրենց դեմ խաղը. կրկին պետք է հաղթեինք խոշոր հաշվով, սակայն իրենք «կոտորած» էին սկսել և այնպես էին հարվածում, որ մեր 2 ֆուտբոլիստների միանգամից հիվանդանոց տարան:

Այս խաղում իրենցից լուրջ սպառնալիք չտեսանք... այդկերպ մեր պաշտպանության մասին ավելի ամփոփ կարծիք կարող էինք կազմել:

Գվատեմալան խաղում էր որոշակիորեն փորձնական կազմով, նորեկներ կային, սակայն դա արդարացում չէ, քանի որ մեր ընտրանում էլ երիտասարդները շատ են: Որևէ կերպ չպետք է նսեմացնել հաղթանակը. չէ՞ որ պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակն է: Այս հաշիվն անցնելու է պատմության մեջ ու հակադրվելու է նույն լատինամերիկյան Չիլիից կրած 0:7 հաշվով պարտությանը՝ իհարկե վիճակագրության տեսանկյունից»:

Վալերի Ալեքսանյան. Դրական փոփոխությունների ականատես ենք լինելու

«Գվատեմալայի դեմ խաղում մեր հավաքականի մոտ ամեն ինչ լավ էր ստացվում: Գործոններից մեկն այն է, որ մրցակիցն այնքան էլ բարձր որակներ ունեցող ընտրանի չէր:
Տպավորեց մեր հավաքականի խաղային կարգապահությունը: Գնդակը խլելուց հետո գրոհները բավականին արագ էին կազմակերպվում, առջևում ամեն ինչ շատ լավ էր ստացվում: Հաշվի մեջ առաջ լինելն արդեն թույլ էր տալիս վերահսկել հանդիպումը:

Պարտադիր չէ թիմային արագություն ունենալ հաղթելու համար, եթե մրցակիցն ամենաուժեղներից չէ: Բարձրակարգ ֆուտբոլիստների որակները բավական են ելքը վճռելու համար:

Մեկ խաղով բարդ է փոփոխությունների մասին խոսել, առաջիկայում ամեն ինչ ավելի հստակ կլինի: Վստահ եմ, որ միմիայն դրական փոփոխությունների ենք ականատես լինելու»: 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network