Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որևէ կերպ չպետք է նսեմացնել հաղթանակը. կարծիքներ Հայաստան - Գվատեմալա խաղից հետո (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում 7:1 հաշվով հաղթեց Գվատեմալային, ինչը վերջին 2 տարվա ընթացքում 1-ին հաղթանակն էր: Armsport.am-ը ֆուտբոլային աշխարհի անձանց հետ խոսել է հանդիպման վերաբերյալ. իրենց կարծիքն են հայտնել նախկին ֆուտբոլիստ Երվանդ Կրբաշյանը, կարիերան ավարտած և «Բանանցում» աշխատանքի անցած Վալերի Ալեքսանյանը և մարզական մեկնաբան, «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը: 

Երվանդ Կրբաշյան. Հարկավոր է զարգացնել հաջողությունը

«Մեր հավաքականը հիանալի հանդիպում անցկացրեց: Գրոհները բավականին արագ էին կազմակերպվում, իսկ գոլերը շատ գեղեցիկ ստացվեցին: Մխիթարյանը կրկին փայլեց՝ ցուցադրելով իր լավագույն ունակություններըը: Զգացվում էր, որ տղաների հոգեբանությունը փոխվել է: Նման հանդիպումներ շատ են անհրաժեշտ, քանի որ նոր ֆուտբոլիստներ են բացահայտվում, երիտասարդները դրսևորվում են: Տեսանք, թե նույն Տիգրան Բարսեղյանը որքան լավ հանդիպում անցկացրեց: 

Վարուժան Սուքիասյանի գործոնը մեծ դեր ունի, նա իրապես կարողանում է հաղթական տրամադրել ֆուտբոլիստներին: Հավաքականում մարզիչը տրամադրության տակ մի քանի օր ունի, ուստի հարկավոր է պատշաճ կազմակերպել անելիքները: Նա իրոք խարիզմատիկ մարզիչ է:

Նոր արյուն էր հարկավոր հավաքականին, որն արդեն կա, հարկավոր է զարգացնել հաջողությունը»:

Սուրեն Բաղդասարյան. Պետք չէ շատ ոգևորվել հաղթանակից

«Հաշվի առնելով, որ Հայաստանի հավաքականը մոտ 2 տարի հաղթանակ չէր տարել, զուտ հոգեբանական առումով շատ կարևոր էր Գվատեմալայի դեմ հանդիպումը. հաշվի առնենք նաև, որ մինչ այս, վերջին 5 հանդիպումներում գոլեր չէինք խփել: Ամեն դեպքում, պետք չէ շատ ոգևորվել այս հաղթանակից, քանի որ Գվատեմալան Եվրոպա չէ: Ուրախ եմ, որ Վարուժան Սուքիասյանը մի շարք փորձարկումներ է անում: Դե իսկ մյուսների՝ մասնավորապես Հենրիխի մասին խոսք չկա. նա մեզ համար ադամանդ է: Ափսոս կլինի, որ իր ժամանակաշրջանում հավաքականը լուրջ հաջողության չհասնի: 

Ես հիշում եմ 2000 թվականին իրենց դեմ խաղը. կրկին պետք է հաղթեինք խոշոր հաշվով, սակայն իրենք «կոտորած» էին սկսել և այնպես էին հարվածում, որ մեր 2 ֆուտբոլիստների միանգամից հիվանդանոց տարան:

Այս խաղում իրենցից լուրջ սպառնալիք չտեսանք... այդկերպ մեր պաշտպանության մասին ավելի ամփոփ կարծիք կարող էինք կազմել:

Գվատեմալան խաղում էր որոշակիորեն փորձնական կազմով, նորեկներ կային, սակայն դա արդարացում չէ, քանի որ մեր ընտրանում էլ երիտասարդները շատ են: Որևէ կերպ չպետք է նսեմացնել հաղթանակը. չէ՞ որ պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակն է: Այս հաշիվն անցնելու է պատմության մեջ ու հակադրվելու է նույն լատինամերիկյան Չիլիից կրած 0:7 հաշվով պարտությանը՝ իհարկե վիճակագրության տեսանկյունից»:

Վալերի Ալեքսանյան. Դրական փոփոխությունների ականատես ենք լինելու

«Գվատեմալայի դեմ խաղում մեր հավաքականի մոտ ամեն ինչ լավ էր ստացվում: Գործոններից մեկն այն է, որ մրցակիցն այնքան էլ բարձր որակներ ունեցող ընտրանի չէր:
Տպավորեց մեր հավաքականի խաղային կարգապահությունը: Գնդակը խլելուց հետո գրոհները բավականին արագ էին կազմակերպվում, առջևում ամեն ինչ շատ լավ էր ստացվում: Հաշվի մեջ առաջ լինելն արդեն թույլ էր տալիս վերահսկել հանդիպումը:

Պարտադիր չէ թիմային արագություն ունենալ հաղթելու համար, եթե մրցակիցն ամենաուժեղներից չէ: Բարձրակարգ ֆուտբոլիստների որակները բավական են ելքը վճռելու համար:

Մեկ խաղով բարդ է փոփոխությունների մասին խոսել, առաջիկայում ամեն ինչ ավելի հստակ կլինի: Վստահ եմ, որ միմիայն դրական փոփոխությունների ենք ականատես լինելու»: 

COP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆ