Հրդեհ Երևանի Րաֆֆու փողոցի մանկապարտեզում (լուսանկարներ)
SOCIETYՄայիսի 28-ին՝ ժամը 23.37-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 85/5 հասցեում գտնվող՝ թիվ 76 մանկապարտեզում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մանկապարտեզի 1-ին հարկում գտնվող պահեստային հատվածում՝ 15 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.06-ին, մարվել՝ 00.11-ին: Այրվել է 6 մանկական մահճակալ՝ մասամբ, 2 պատուհանագոգ՝ ամբողջությամբ և ձևախախտվել են 7 պլաստմասե աթոռ:




1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



