Հրդեհ Երևանի Րաֆֆու փողոցի մանկապարտեզում (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 28-ին՝ ժամը 23.37-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 85/5 հասցեում գտնվող՝ թիվ 76 մանկապարտեզում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մանկապարտեզի 1-ին հարկում գտնվող պահեստային հատվածում՝ 15 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.06-ին, մարվել՝ 00.11-ին: Այրվել է 6 մանկական մահճակալ՝ մասամբ, 2 պատուհանագոգ՝ ամբողջությամբ և ձևախախտվել են 7 պլաստմասե աթոռ:




1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



