Հալեպի հայկական ծերանոցի հրթիռակոծման հետևանքով հայուհի է զոհվել
SOCIETYԵրկու օր է, ինչ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Նոր գյուղը, հատկապես «Վերժին Գյուլբենկյան» մայրանոցը` ներկայում Հայ ծերանոցը: Վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի կայքը` այս մասին գրում է «Արմենպրես»-ը:
Ծերանոցի տնօրենի տեղեկացմամբ` շենքի վրա ընկած հրթիռի հետևանքով զոհվել է կառույցի ծառայողական պաշտոնյաներից մեկը` Մարալ Քիվլիկյանը: Վիրավորվել են երկու տղամարդ` Տեր Զարեհ քահանա Շաքարյանը և ծերանոցի խնամակալ Ժագ Հատատը: Վիրավորների կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:
Կառույցը լուրջ վնասներ է կրել վերջին օրերի հրթիռակոծությունների հետևանքով: Դեպքերից հետո Նոր գյուղի հայ տղաները շտապել են օգնության: Ներկայում ծերանոցի տատիկներն ու պապիկները անվտանգության նկատառումներով տեղափոխվել են ներքնահարկ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



