Հալեպի հայկական ծերանոցի հրթիռակոծման հետևանքով հայուհի է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկու օր է, ինչ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Նոր գյուղը, հատկապես «Վերժին Գյուլբենկյան» մայրանոցը` ներկայում Հայ ծերանոցը: Վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի կայքը` այս մասին գրում է «Արմենպրես»-ը:
Ծերանոցի տնօրենի տեղեկացմամբ` շենքի վրա ընկած հրթիռի հետևանքով զոհվել է կառույցի ծառայողական պաշտոնյաներից մեկը` Մարալ Քիվլիկյանը: Վիրավորվել են երկու տղամարդ` Տեր Զարեհ քահանա Շաքարյանը և ծերանոցի խնամակալ Ժագ Հատատը: Վիրավորների կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:
Կառույցը լուրջ վնասներ է կրել վերջին օրերի հրթիռակոծությունների հետևանքով: Դեպքերից հետո Նոր գյուղի հայ տղաները շտապել են օգնության: Ներկայում ծերանոցի տատիկներն ու պապիկները անվտանգության նկատառումներով տեղափոխվել են ներքնահարկ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



