ԴԱԻՇ-ի զինյալները հարձակում է ծավալել Հալեպի նահանգում
SOCIETY«Իսլամական պետության» ահաբեկիչները Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում ակտիվ հարձակողական գործողություն են սկսել սիրիական ընդդիմության ուժերի դեմ: Այդ մասին մայիսի 27-ին հայտնել Է AP գործակալությունը:
ԴԱԻՇ-ի հետ կապված Amaq լրատվական գործակալության տվյալներով՝ զինյալներին հաջողվել Է գրավել Հալեպի նահանգի վեց բնակավայր:
Ահաբեկիչների ուժերն առաջ են շարժվում արագ տեմպերով եւ գտնվում են ընդդիմադիր խմբավորումների կողմից վերահսկվող Ազազ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ժամանակավոր ճամբարում տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են ապրում Սիրիայի մյուս շրջաններից, նշում Է AP-ն:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունում հայտնել են, որ կատաղի մարտերի պատճառով տարհանում Է սկսվել տեղի հիվանդանոցներից մեկում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



