ԴԱԻՇ-ի զինյալները հարձակում է ծավալել Հալեպի նահանգում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Իսլամական պետության» ահաբեկիչները Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում ակտիվ հարձակողական գործողություն են սկսել սիրիական ընդդիմության ուժերի դեմ: Այդ մասին մայիսի 27-ին հայտնել Է AP գործակալությունը:
ԴԱԻՇ-ի հետ կապված Amaq լրատվական գործակալության տվյալներով՝ զինյալներին հաջողվել Է գրավել Հալեպի նահանգի վեց բնակավայր:
Ահաբեկիչների ուժերն առաջ են շարժվում արագ տեմպերով եւ գտնվում են ընդդիմադիր խմբավորումների կողմից վերահսկվող Ազազ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ժամանակավոր ճամբարում տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են ապրում Սիրիայի մյուս շրջաններից, նշում Է AP-ն:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունում հայտնել են, որ կատաղի մարտերի պատճառով տարհանում Է սկսվել տեղի հիվանդանոցներից մեկում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



