Բուենոս Այրեսում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում
SOCIETYԲուենոս Այրես նահանգի Ազուլ քաղաքի իրավաբանական ֆակուլտետն ու Խաղաղության ակտիվիստների համաշխարհային դեսպանությունը կազմակերպել են Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառում, որի ընթացքում ցուցադրվել է «20-րդ դարի ցեղասպանություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը: Ինչպես տեղեկանում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով diarioeltiempo.com.ar-ը, բացի այդ Խաղաղության ակտիվիստների կամավորները հանդիպել են քաղաքի տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողների հետ եւ խոսել Հայոց Ցեղասպանության մասին:
Խաղաղության ակտիվիստների դեսպանությունը գործում է 23 երկրում` աշխատելով իրազեկել Հոլոքոստի, Ցեղասպանության, խտրականության, արյան փոխպատվաստման` բոլոր համաշխարհային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



