Բուենոս Այրեսում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲուենոս Այրես նահանգի Ազուլ քաղաքի իրավաբանական ֆակուլտետն ու Խաղաղության ակտիվիստների համաշխարհային դեսպանությունը կազմակերպել են Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառում, որի ընթացքում ցուցադրվել է «20-րդ դարի ցեղասպանություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը: Ինչպես տեղեկանում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով diarioeltiempo.com.ar-ը, բացի այդ Խաղաղության ակտիվիստների կամավորները հանդիպել են քաղաքի տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողների հետ եւ խոսել Հայոց Ցեղասպանության մասին:
Խաղաղության ակտիվիստների դեսպանությունը գործում է 23 երկրում` աշխատելով իրազեկել Հոլոքոստի, Ցեղասպանության, խտրականության, արյան փոխպատվաստման` բոլոր համաշխարհային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



