Վեդի-Գինեվետ ճանապարհին մեքենան ընկել է Արտաշատյան ջրանցքը
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 25-ին, ժամը 07.23-ին տեղեկություն է ստացվել, որ Վեդի-Գինեվետ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան ընկել է ջրանցքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Գինեվետ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ 44-ամյա Վ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել հարակից Արտաշատյան ջրանցքը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւորներ՝ 57-ամյա Ա. Ա.-ն եւ 55-ամյա Ա. Մ.-ն հոսպիտալացվել են Վեդի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



