Վեդի-Գինեվետ ճանապարհին մեքենան ընկել է Արտաշատյան ջրանցքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 25-ին, ժամը 07.23-ին տեղեկություն է ստացվել, որ Վեդի-Գինեվետ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան ընկել է ջրանցքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Գինեվետ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ 44-ամյա Վ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել հարակից Արտաշատյան ջրանցքը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւորներ՝ 57-ամյա Ա. Ա.-ն եւ 55-ամյա Ա. Մ.-ն հոսպիտալացվել են Վեդի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



