Արցախի Նախագահն ու բուլղարացի խորհրդարանակնները քննարկել են խորհրդարանական կապերի զարգացումը
POLITICSԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր ներկայացնում են «Բուլղարիայի փրկության ազգային ճակատը»՝ կուսակցության առաջնորդ Վալերի Սեմեոնովի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Բուլղարիա խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է Բուլղարիայի խորհրդարանի հետ փոխգործակցության խորացումը՝ այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարեւոր ուղղություն:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



