Արցախի Նախագահն ու բուլղարացի խորհրդարանակնները քննարկել են խորհրդարանական կապերի զարգացումը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր ներկայացնում են «Բուլղարիայի փրկության ազգային ճակատը»՝ կուսակցության առաջնորդ Վալերի Սեմեոնովի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Բուլղարիա խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է Բուլղարիայի խորհրդարանի հետ փոխգործակցության խորացումը՝ այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարեւոր ուղղություն:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



