Ամերիկացի ծովային հետեւակայիններ են փոխադրվել Սիրիա
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի շուրջ 250 ծովային հետեւակայիններ են փոխադրվել Սիրիայի Հասեքա քաղաքի շրջան: Մայիսի 25-ին այս մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը:
Խմբավորման կազմում կա ծանր տեխնիկա: Տեղափոխումն իրականացվել Է մի քանի մասնավոր փոխադրական ինքնաթիռներով: Ինչպես հաղորդվում Է, այդ ուժերը կարող են ուղարկվել Թել Աբյան քաղաքի շրջան, որտեղից քրդական աշխարհազորը հարձակում Է ծավալել Ռաքայի՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գլխավոր հենակետի եւ այսպես կոչված «մայրաքաղաքի» վրա:՝
Մայիսի 20-ին Վաշինգտոնում հայտարարել են, որ Ռաքայի ազատագրման գործողության պլանավորման համար գաղտնի Սիրիա Է այցելել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ուժերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Վոտելը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



