Ամերիկացի ծովային հետեւակայիններ են փոխադրվել Սիրիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի շուրջ 250 ծովային հետեւակայիններ են փոխադրվել Սիրիայի Հասեքա քաղաքի շրջան: Մայիսի 25-ին այս մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը:
Խմբավորման կազմում կա ծանր տեխնիկա: Տեղափոխումն իրականացվել Է մի քանի մասնավոր փոխադրական ինքնաթիռներով: Ինչպես հաղորդվում Է, այդ ուժերը կարող են ուղարկվել Թել Աբյան քաղաքի շրջան, որտեղից քրդական աշխարհազորը հարձակում Է ծավալել Ռաքայի՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գլխավոր հենակետի եւ այսպես կոչված «մայրաքաղաքի» վրա:՝
Մայիսի 20-ին Վաշինգտոնում հայտարարել են, որ Ռաքայի ազատագրման գործողության պլանավորման համար գաղտնի Սիրիա Է այցելել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ուժերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Վոտելը:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



