Երեւան-Սեւան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է ծառին. վարորդի վիճակը կայուն ծանր է
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 01.36-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան–Սեւան ավտոճանապարհի 34 կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան–Սեւան հատվածի 38-րդ կմ-ին «Մերսեդես C-180» մակնիշի 34 SV 453 համարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Է. Գ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին:
Է.Գ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
3
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
4
IDBank and Idram participate in Career City Fest
5
Unibank issues USD bonds with a 5.6% yield



