Երեւան-Սեւան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է ծառին. վարորդի վիճակը կայուն ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 01.36-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան–Սեւան ավտոճանապարհի 34 կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան–Սեւան հատվածի 38-րդ կմ-ին «Մերսեդես C-180» մակնիշի 34 SV 453 համարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Է. Գ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին:
Է.Գ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



