Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Առանց ղարաբաղյան կողմի մասնակցության բանակցությունների մասին խոսք լինել չի կարող. Արմեն Ռուստամյան

SOCIETY

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու համար Հայաստանը պետք է երկու հստակ նախապայման դնի Ադրբեջանի առջև՝ հրադադարի ռեժիմի պահպանում և բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցություն: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմ են Ռուստամյանը: «Եթե առաջիկայում կյանքի կոչվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում, այսինքն, շփման գծում տեղադրվեն միջադեպերի հետաքննության մեխանիզմները, երաշխիքներ ստեղծվեն, որ Ադրբեջանը կպահպանի հրադադարը, ընդլայնվի ԵԱՀԿ ներկայացուցչի թիմը, արձանագրվեն խախտումները, այդ ժամանակ կարելի է խոսել նոր ռաունդի մասին»,-  նշեց Ռուստամյանը:

Միևնույն ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ նույնիսկ այդ դեպքում չի կարելի խոսել բանակցությունների մասին, քանի որ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության բանակցություններ չեն կարող լինել: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները չենք կարող համարել բանակցություններ: Դրանք հանդիպումներ են բանակցություններ նախապատրաստելու համար: Բանակցությունների մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը կվերադառնա բանակցային սեղան: Այդ ժամանակ միայն բանակցային գործընթացը կդառնա լիարժեք»,- ասաց պատգամավորը:

Արմեն Ռուստամյանը հավելեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի բլից-կրիգը ֆիասկոյի է ենթարկվել: «Նրանք իրենց ձախողումը հաղթանակ են ներկայացնում, բայց անգամ եթե դա հաղթանակ է, ապա պյուրոսյան հաղթանակ է, որովհետև նրանք ավելի շատ բան կորցրել են, քան ցանկանում էին ստանալ: Նրանք այդ բլից-կրիգով որոշակի խնդիրներ էին փորձում լուծել, շփման նոր գիծ առաջացնել, սակայն դա չի հաջողվել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը ձախողվել է»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով զիջումների մասին շրջանառվող խոսակցություններին՝ Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ ընդհանրապես պետք չէ խոսել զիջումների մասին, երբ Ադրբեջանը զիջումների մասին երբեք չի խոսել: «Ի՞նչ զիջումների մասին է խոսքը, երբ Ադրբեջաննը երբեք որևէ զիջման մասին չի հայտարարել: Անընդունելի է խոսել որևէ զիջման մասին, երբ հակառակորդն այդ  մասին երբեք ոչինչ չի հայտարարել»,- հավելեց պատգամավորը:

Ռուստամյանն անդրադարձավ նաև քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի կորցրած տարածքների մասին տարբեր խոսակցություններին, դրանք հետ գրավելու կոչերին: Պատգամավորն ընդգծեց՝ քանի դեռ պատերազմական վիճակը շարունակվում է, շփման գծում անընդհատ կարող են լինել փոփոխություններ: «Ինչի՞ համար ենք մենք օգտագործում շփման գիծ արտահայտությունը, որովհետև չկան հստակ սահմաններ, իսկ քանի դեռ դա չկա, քանի դեռ պատերազմական իրավիճակը շարունակվում է, այդ շփման գիծը կարող է փոփոխվել: Շփման գիծն այս տարիների ընթացքում անընդհատ փոփոխությունների ենթարկվել է և շարունակվելու է ենթարկվել, որովհետև հիմքեր չկան մտածելու, թե պատերազմն ավարտվել է: Մենք անցած տարիների ընթացքում նույնպես որոշ տարածքներ վերցրել ենք մեր վերահսկողության տակ՝ առանց դրա մասին հայտարարելու: Այդ մասին հրապարակումներ չեն եղել, պետք էլ չի հրապարակել, թե որ տարածքների մասին է խոսքը, բայց ես ասում եմ իրականությունը: Այնպես էլ պետք չէ անընդհատ խոսել այդ մասին ու ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին, քանի որ գիտենք, որ Ադրբեջանում իրենց ձախողումը որպես հաղթանակ են ներկայացնում, հայտարարում են, թե տարածքներ ու բնակավայրեր են գրավել»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference