ԱՄՆ-ում դպրոցականը 10 հազար դոլար է ստացել կորած շան ձագին վերադարձնելու համար
SOCIETYՎաշինգտոնում բարձրդասարանցին 10 հազար դոլար է ստացել այն բանի համար, որ շան ձագին վերադարձրել է տիրոջը: Պարզվել է, որ նա ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Ջոն Բեյների մամուլի քարտուղարն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
18-ամյա Ռաշիդա Սմիթը քոթոթին գտել է մետրոյի կայարանի մոտ եւ տարել տուն:
Ինչպես պարզվել է ավելի ուշ, Մագի մականունով չորս ամսական բոսթոն-թերիերին փնտրում էին նրա տերերը՝ Մաքլ Սթիլը եւ նրա կինը: Նրանք խոստացել էին 10 հազար դոլար վճարել նրան, ով կգտնի իրենց շանը:
Ռաշիդան, հեռուստատեսությամբ տեսնելով Մագիի կորելու վերաբերյալ հայտարարությունը, շան ձագին իսկույն վերադարձրել է տերերին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



